Eduard Melkonyan
Quick Facts
Biography
Էդուարդ Լևոնի Մելքոնյան (օգոստոսի 27, 1946(1946-08-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, մշակութաբան: Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր:
Ռաֆայել և Դավիթ Մելքոնյանների եղբայրը:
Կենսագրություն
Էդուարդ Մելքոնյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 27-ին, Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, 1981-1995 թվականներին՝ սփյուռքահայ համայնքների և պատմության ու մշակույթի բաշնում, 1995 թվականից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1993-1994 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար, 2006 թվականից՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր:
Աշխատությունները վերաբերում են սփյուռքագիտության, պատմության մեթոդաբանության, մշակութաբանության հարցերին:
Անդամակցություն
- Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003):
Երկեր
- Проблемы сравнительного метода в историческом знании. Ереван Изд-во АН Арм ССР, 129 с.,1981.
- Ակնարկներ սփյուռքահայ հասարակական միտքի պատմության (1920-ական թվականներ), Դալլաքյան Կարլեն Լևոնի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի,
- Երևան, «Գիտություն», 1994:
- Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Խորհրդային Հայաստանում: 1923-1937 թվականներ, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Նոյյան տապան», 1999:
- Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Պատմության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, «Մուղնի», 2005:
- Մելքոնյան, Էդուարդ (2001) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ. Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր , № 4. 127-142:
- Армянская диаспора: Очерки социокультурной типологии. Дятлов Виктор, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Ереван, Институт Кавказа, 2009.
- Армянский всеобщий благотворительный союз: неоконченная история. Ер.: Тигран Мец, 2010. 488 с., илл. ISBN 978-99941-0-393-5
- Հայոց պատմություն: Նորագույն շրջան: 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014:
- Հայոց պատմություն: 9-րդ դասարանի դասագիրք, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Հակոբյան Արարատ Մխիթարի, Հարությունյան Համլետ, Ղազախեցյան Վլադիմիր Նահապետի, Մինասյան Էդիկ Գարեգինի, Մելքոնյան Էդուարդ Լևոնի, Երևան, «Մանմար», 2014:
- Հայ գաղթականություն: Տերմինների պատմությունից: «Կոլաժ» հրատարակչություն: 2017:
Ծանոթագրություններ
- ↑ «Eduard Melkonian’s The History of AGBU Published in Russian»։ AGBU | Armenian non-profit organization։ Վերցված է 2019-05-09
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 90:
- ↑ «Библус - Проблемы сравнительного метода в историческом знании (Мелконян Эдуард Левонович)»։ www.biblus.ru։ Վերցված է 2019-05-09
- ↑ Մելքոնյան Էդուարդ (2001-12-18)։ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության որբախնամ գործունեությունը 1910-1930-ական թթ.»։ Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր № 4: 127–142
- ↑ Anna։ «Հայկական վիրտուալ համալսարան»։ www.agbu.am (hy-am)։ Վերցված է 2019-05-09
- ↑ Մելքոնյան Էդուարդ Լ (2017)։ Հայ գաղթականություն: Տերմինների պատմությունից (հայերեն)։ "Kollazh" hratarakchʻutʻyun։ ISBN 9789939855493 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)