Eduard Manukyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդուարդ Մանուկյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Միհրանի Մանուկյան (հոկտեմբերի 25, 1913(1913-10-25) կամ հոկտեմբերի 25, 1916(1916-10-25), Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - հուլիսի 27, 2010(2010-07-27)), տիեզերական կապի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։
Կենսագրություն
1940 թվականին ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտը։ 1940-1950 թվականներին աշխատել է Ռադիոտեխնիկայի ՀամԳՀԻ-ում, 1950-1967 թվականներին՝ Սարքաշինության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1954-1967 թվականներին՝ միաժամանակ դասախոսել է Յաուզայի (Ռուսաստան) ռադիոտեխնիկայի ինստիտուտում, 1967-1996 թվականներին՝ Մոսկվայի կապի տեխնիկական համալսարանի հաշվողական տեխնիկայի և կառավարող համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, 1996 թվականից՝ խորհրդական։ 1992 թվականից եղել է Տեղեկագիտության միջազգային ակադեմիայի անդամ։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են ռադիոալիքների անցմանը, հրթիռի շարժիչի շիթի միջոցով և կառավարող ազդանշանների կոդավորման եղանակներին։ Առաջարկել և տեսականորեն հիմնավորել է ռադիոկապի միակ գծի հեռավորության չափման փաթեթավորված իմպուլսային ազդանշաններից հրթիռի արագության վերաբերյալ տեղեկությունների ստացման եղանակ։ Տիեզերական համակարգերի էներգետիկայի էապես բարձրացման Մանուկյանի առաջարկած եղանակը կիրառվել է «Զոնդ» տիպի հրթիռներում։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1956
- Լենինյան մրցանակ, 1957
- Լենինի շքանշան, 1961
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Саркисян А. Е. Армяне — военные, ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.2.-Ер.:"Амарас",2005, с.191-194.
- ↑ «:: Космический мемориал :: Э.М. Манукян ::»։ sm.evg-rumjantsev.ru։ Վերցված է 2019-06-10