Eduard Laziev
Quick Facts
Biography
Էդուարդ Մկրտչի Լազիև (հուլիսի 17, 1933(1933-07-17), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987): «ՔԵՆԴԼ» ինստիտուտի առաջատար գիտնական պրոֆեսոր։
Կենսագրություն
Էդուարդ Լազիևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 17-ին, Ախալցխայում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և նույն թվականից միացել ԱՐՈՒՍ նախագծի իրականացման աշխատանքներին՝ պրոֆեսոր Յուրի Օրլովի խմբում։ Հետագայում ղեկավարել է ԱՐՈՒՍ սինքրոտրոնի համար նախատեսված 50 ՄէՎ էներգիայով գծային արագացուցիչ-ինժեկտորի կառուցումը։ 1956 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ 1965 թվականին եղել է լաբորատորիայի վարիչ, 1972-1987 թվականներին՝ փոխտնօրեն, 1987-1994 թվականներին՝ արագացուցչային ֆիզիկայի բաժնի վարիչ։ Մասնիկների արագացման նոր մեթոդների ինստիտուտում կատարված ուսումնասիրությունները նպաստեցին 1989 թվականին անցկացվող միջազգային հանդիպման անցկացմանը `այս ոլորտում համաշխարհային փորձագետների մասնակցությամբ` Բ. Պալմերի, Կ. Պելլեգրինի, Ջ․ Սիմփսոնի, Հ. Հենկեի, Թ. Ուեյլանդի, Ա. Նովոխատսկիի և այլք։ 2002 թվականից եղել է սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնի առաջատար գիտաշխատող։ 1994-1999 թվականներին եղել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Դուբնա) աշխատակից։ 1958 թվականից միաժամանակ դասախոսում է Երևանի պետական համալսարանում։
Աշխատանքները վերաբերում են արագացուցչային, փնջային ֆիզիկային, էլեկտրադինամիկային, գերկարճ ռադիոալիքների էլեկտրադինամիկային։
Անդամակցություն
- Ապագա արագացուցիչների միջազգային կոմիտեի անդամ (1972-1994)։
Պարգևներ
- ՀԼԿԵՄ մրցանակ (1967)։