Edgar Ghazaryan
Quick Facts
Biography
Էդգար Ֆերդինանդի Ղազարյան (հոկտեմբերի 20, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:20|2|0}}), Վայք, Վայոց ձորի մարզ, Հայաստան), Լեհաստանի հանրապետությունում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան:
Կրթություն
- 1993-1998 թթ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ
- 1998-2001 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ասպիրանտուրա
- 2006-2007 թթ. – Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
- 2009-2010 թթ Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոց
Աշխատանքային գործունեություն
- 1998-1999 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ
- 1999-2000 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ
- 2000—2001 թթ. Եվրամիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագիր, կառուցվածքային բարեփոխումների փորձագետ
- 2001-2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ
- 2002-2003 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ Մարքեթինգի գծով տնօրեն
- 2003-2007 թթ. «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ նախագահի խորհրդական
- 2008-2011 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն
- 2011-2012 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան
- 2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին Կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
- 2014 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Այլ տվյալներ
Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ Համայնքների ֆինանսիստների միավորում, Աշխատանք և Հայրենիք, Հայ պետական ծառայողների միություն, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունների անդամ է։ Պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Տեղական ինքնակառավարման թեմաներով տասնյակ ուսումնական ձեռնարկների, գրքերի, հոդվածների և այլ գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է։
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Պարգևներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)։
Աղբյուրներ
Նախորդող Աշոտ Գալոյան | Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյան 23 հոկտեմբերի 2014 - | Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Սերգեյ Բագրատյան | ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան 22 հունիսի 2012 - 23 հոկտեմբերի 2014 | Հաջորդող Հարություն Սարգսյան |
Կաղապար:Վայոց ձորի մարզպետներ