Dmitryi Cygankin
Quick Facts
Biography
Դմիտրի Ցիգանկին (էրզ.՝ ռուս.՝ Дмитрий Васильевич Цыганкин, հոկտեմբերի 22, 1925({{padleft:1925|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:22|2|0}}), Մոկշալեյ, Չամզինսկի շրջան, Մորդովիա, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանասեր, ուգրոֆիննագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1979), ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1997):
Կենսագրություն
Դմիտրի Ցիգանկինը ծնվել է 1925 թվականին Պենզայի գուբերնիայի Սարանսկի վարչական շրջանի Մոկշալեյ գյուղում (այժմ՝ Չամզինսկի շրջան, Մորդովիա): Ազգությամբ մորդովին է (էրզիացի): Ավարտել է Մոկշալեյի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը, որտեղ դասավանդել են էրզիաերեն, այնուհետև՝ Մեծ Մարեսևոյի միջնակարգ դպրոցը, որտեղ ուսուցումն իրականացվել է ռուսերեն:
1943 թվականին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Օրշայի, Մինսկի, Բորիսովի, Վիտեբսկի ազատագրմանը: Պատերազմի ավարտից հետո ծառայությունը շարունակել է բանակում:
1950 թվականին զորացրվել է և ընդունվել Մորդովիայի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ: 1954 թվականին ավարտել է համալսարանը և ստացել ռուսաց և մորդովերեն լեզուների և գրականության ուսուցչի որակավորում: Կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում, 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Էրզիա-մորդովական լեզվի շուգուրովյան բարբառը» թեմայով: Դասավանդել է Մորդովիայի պետական համալսարանում: 1962 թվականին ստացել է դոցենտի կոչում: 1962–1972 թվականներին եղել է Մորդովիայի պետական համալսարանի ուսումնական-գիտական գծով պրոռեկտոր, 1972-1980 թվականներին՝ մորդովական լեզուների և գրականության ամբիոնի վարիչ: 1978 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գոյական անվան ձևաբանությունը էրզիական բարբառում» թեմայով: 1979 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 1980–1987 թվականներին եղել է Մորդովիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, 1991 թվականից՝ էրզիական լեզվի ամբիոնի վարիչ:
Հեղինակ է ավելի քան 200 գիտական հրապարակումների՝ հոդվածներ, մենագրություններ, բառարաններ, համալսարանների և դպրոցների դասագրքեր, ձեռնարկներ, ծրագրեր:Գիտական հետազոտությունները վերաբերում են հնչյունաբանությանը, լեքսիկային, ձևաբանությանը, շարահյուսությանը, բառակազմությանը, բարբառագիտությանը, տեղանունությանը, մորդովական լեզուների պատմությանը:
Պարգևներ, մրցանակներ
- Օգարովյան մրցանակի դափնեկիր, 1980
- Մորդովիայի գիտության վաստակավոր գործիչ, 1985
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, 1997
- Գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում Մորդովիայի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, 2000
- Մորդովիայի նախագահի մրցանակի դափնեկիր, 2005
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Քյոնիգսբերգի գրավման մեդալ»
Գրականություն
- Жизнь в науке профессора Д. В. Цыганкина : финно-угорское языкознание / Г. С. Цыганкин. - Саранск : Мордовский гос. педагогический институт, 2011. - 249 с.
- Дмитрий Цыганкин. Путь звукометриста по траншеям смерти. ainros.ru. Проверено 24 марта 2017.