Derenik Vardumyan
Quick Facts
Biography
Դերենիկ Սուրենի Վարդումյան (ապրիլի 13, 1978(1978-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թմբկահար, դերասան։
Կենսագրություն
1999 թվականին ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի թատերական ֆակուլտետի «Երաժշտական թատրոնի դերասան» բաժինը։ 1996-2001 թվականներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի մեներգիչ։ 2000-2003 թվականներին մի շարք ներկայացումներում համագործակցել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ։ 2000 թվականից երգում է «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին կից «Հովեր» կամերային երգչախմբում։ 2001 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսներին եղել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի մեներգիչ, 2002 թվականի սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին՝ «Ստուդիա-Օրկեստր» ՍՊԸ երգչախմբի երգիչ։ 2003-2008 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական «Լյուն-Սե» ծրագրի խմբագիր, ռադիոլրագրող։ 2005-2007 թվականներին «Արամազդ» ռոք խմբի հարվածային գործիքների կատարող։ 2007 թվականից համագործակցում է «Վիբրոգրաֆուս» պրոդյուսերական ընկերության հետ, որը զբաղվում է ռոք համերգների կազմակերպմամբ։ 2007 թվականից «Դոգմա» հայկական պրոգրեսիվ էթնո մետալ խմբի հարվածային գործիքների կատարող է, 2009 թվականից "The Beautified Project" ալտերնատիվ ռոք խմբի հարվածային գործիքների կատարող։
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Կինը՝ Սոնա Քոլոզյանը, ավարտել է Երևանի պետական թատերական ինստիտուտը, կատարել մի շարք դերեր թատրոնում, երգել «Հովեր» երգչախմբում։