Davit Kakulia
Quick Facts
Biography
Դավիթ Կակուլիա (վրաց.՝ დავით ნოდარის ძე კაკულია, հունվարի 5, 1991(1991-01-05), Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, մոլդովական «Օլիմպ» ակումբի կիսապաշտպան:
Կարիերա
Ակումբային
Դավիթը ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս պատանի տարիքից՝ 7 տարեկանից: Հանդես է եկել Թբիլիսիի «Լոկոմոտիվ» ակումբի մանկապատանեկան հավաքականում, հետո տեղափոխվել է «Սպարտակ»,իսկ 13 տարեկան հասակում շարունակել է կարիերան «Դինամո» ակուբում: 2006 թվականին Դավիթը հրավիրվեց «Օլիմպ» ակումբ, որտեղ նա անցկացրեց մեկ ու կես մրցաշրջան: Ակումբի կազմում մասնակցել է 12 խաղերի՝ դառնալով 1 գոլի հեղինակ: 2008 թվականին դեբյուտել է Վրաստանի ֆուտբոլի առաջնություն, հանդես է եկել «Մերանի» ակումբում՝ անցկացնելով 2 խաղ: 2009 թվականին վերադարձել է «Օլիմպ»: Մրցաշրջանի կեսին տեղափոխվել է «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է 5 խաղ:
2010 թվականին տեղափոխվել է մոլդովական «Սֆինտուլ» ակումբ, որի կազմում անցկացրել է 20 խաղ: 2010/11 մրցաշրջանի կեսին տեղափոխվել է մոլդովական «Օլիմպ» ակումբ, քանի որ թիմը հանդես էր գալիս Մոլդովայի բարձրագույն լիգայում: Ակումբի կազմում անցկացրել է 3 խաղ:
2012 թվականի փետրվարին վերադարձել է Վրաստան՝ հանդես գալով «Մերանի» ակումբում: 2012 թվականի օգոստոսին դեբյուտել է «Չիհուրա» ակումբ:
Ազգային հավաքականում
Դավիթը մասնակցել է Վրաստանի թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական ակումբների խաղերին: Երիտասարդական հավաքականում անցկացրել է երեք խաղ:
Ընտանիք
Հայրը՝ Նոդար Կակուլիան, նույնպես ֆուտբոլիստ է: 1971-1978 թվականներին հանդես է եկել «Դինամո» ակումբում՝ մասնակցելով ԽՍՀՄ-ի Երկրորդ Լիգային: