David Melkoyan
Quick Facts
Biography
Դավիթ Լևոնի Մելքոնյան (1940, հոկտեմբերի 19, Երևան), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր՝ (1997)։
Պատմաբան, մշակութաբան Էդուարդ և ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան Ռաֆայել Մելքոնյանների եղբայրն է։
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1976 թվականից աշխատում է Առողջապահության ազգային ինստիտուտում, 1991 թվականից՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ, 1990-1992 թթ., միաժամանակ՝ վիրաբուժական ֆակուլտետի դեկան։ 1982 թվականից անեսթեզիոլոգների եվրոպական, 1990 թվականից՝ համաշխարհային ընկերակցությունների անդամ, 1994 թվականից՝ ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ընկերակցության փոխնախագահ։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են վիրաբուժական հիվանդների հոգեհուզական վիճակի շտկման, կետամինային անզգայացման և վերականգնման փուլերում իմացական շարժընթացների փոփոխման, աղետների բժշկության հարցերին։
Երկեր
- Интенсивная терапия и анестезия при черепного-мозговой травме, Е., 1997 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007