David Margaryan
Quick Facts
Biography
Դավիթ Հովսեփի Մարգարյան (1915, Արամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1995), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Դավիթ Մարգարյանը ծնվել է 1915 թվականին Կոտայքի շրջանի Արամուս գյուղում։ 7-ամյակն ավարտելուց հետո միջնակարգ դպրոցն ավարտել է Ելղովանում։ 1936-1941 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1941 թվականին զորակոչվել է բանակ, ծառայությունն անցել է Լենինականում, 61-րդ հրաձգային դիվիզիայում։ 1942 թվականին մասնակցել է Մոզդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ազատագրման մարտերին, որոնցից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո 1943 թվականին զորացրվել է բանակից։
1943-1945 թվականներին Մարգարյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1943-1944 թվականներին եղել է Քանաքեռի միջնակարգ դպրոցի տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, 1945-1948 թվականներին՝ «Արշալույս» թերթի խմբագիր, կուսշրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ Ձորաղբյուրի, ապա՝ Քանաքեռի միջնակարգ դպրոցների տնօրեն։ 1975 թվականին անցել է կենսաթոշակի, միաժամանակ շարունակել է դպրոցում դասավանդել հայոց լեզու և գրականություն։
Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային գերազանցության», «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով։
Դավիթ Մարգարյանը մահացել է 1995 թվականին։
Պարգևներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության» մեդալ