David Hovhannisyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Բարսեղի Հովհաննիսյան (հունվարի 6, 1927({{padleft:1927|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}}), Բուխարեստ, Ռումինիա), հայ երգիչ (բարիտոն)։ Ռումինիայի վաստակավոր արտիստ (1952)։
Կենսագրություն
Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայում (1947), ավարտել Կլուժ-Նապոկայի կոնսերվատորիան (1952)։ 1950 թվականից՝ Կլուժ-Նապոկայի, 1958 թվականից՝ Բուխարեստի, 1968-1977 թվականներին՝ միաժամանակ, Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ։ Դերերգերից են Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Սկարպիա (Պուչինիի «Տոսկա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մոսի (Ա. Տիգրանյանի «Անուշ»-ի համերգային կատարում՝ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ)։ Գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և ԱՊՀ երկրների օպերային բեմերում։ 1958 թվականից պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում։ Ռումինիայի պետական մրցանակ (1952), ինչպես և «Էդիպ»-ի ձայնապնակի՝ Գրան պրի (1974, Փարիզ) և 1-ին մրցանակ (1976, Տոկիո)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |