peoplepill id: david-grigoryan-1
DG
Armenia
1 views today
1 views this week
David Grigoryan
��удья

David Grigoryan

The basics

Quick Facts

Intro
��удья
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Yerevan, Armenia
Age
58 years
David Grigoryan
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Գրիգորյան (այլ կիրառումներ)

Դավիթ Մարատի Գրիգորյան (1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կենսագրություն

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

  • 1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

  • 1991 թվականի հոկտեմբերի 7-1992 հոկտեմբերի 22, աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:
  • 1992 հոկտեմբերի 22-1997 սեպտեմբերի 11, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:
  • 1997 հոկտեմբերի 11-1999 հունվարի 12, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:
  • 1999 հունվարի 12-2002 դեկտեմբերի 27, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:
  • 2002 դեկտեմբերի 27-2004 հոկտեմբերի 7, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:
  • 2004-2010, աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:
  • 2010-2013, աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:
  • 2013-2016, աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
  • 2016 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Սկանդալային որոշումներ

2019 թվականի մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորության դիմաց: Դատավորի այդ որոշումը հասարակության մեծ բողոքի մեծ ալիքի բարձրացման առիթ դարձավ:

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն»։ www.court.am։ Վերցված է 2019-05-28 
  2. «Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-05-28  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
David Grigoryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
David Grigoryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes