peoplepill id: david-balasanyan
DB
Armenia
1 views today
1 views this week
David Balasanyan
��րաժիշտ

David Balasanyan

The basics

Quick Facts

Intro
��րաժիշտ
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
41 years
Education
Yerevan Komitas State Conservatory
Musical College after Romanos Melikyan
The details (from wikipedia)

Biography

Դավիթ Գագիկի Բալասանյան (հոկտեմբերի 10, 1983(1983-10-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2006 թվականից։

Կենսագրություն

Դավիթ Բալասանյանը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքում։ 1991-1998 թվականներին սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում։ 2000 թվականին Դավիթ Բալասանյանն ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը և այն ավարտել 2005 թվականին՝ Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ։ 2008 թվականին ավարտել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն

1991-2007 թվականներին Դավիթ Բալասանյանը երգել է «Վարդանանք», «Հայաստանի կամերային ձայներ» և «Հովեր» երգչախմբերում։ Որպես դաշնակահար 2002 թվականին աշխատել է «Կենտրոն» հեռուստատեսությունում։ 2002-2009 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոների կազմակերպիչ, օգնական, որից հետո՝ մինչև 2013 թվականը, որպես ասիստենտ աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում։ 2018 թվականին Տուլայում որպես ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամ մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական մշակութային համաժողովին։

2006 թվականից Դավիթ Բալասանյանը հանդիսանում է Կոմպոզիտորների միության, իսկ 2017-2022 թթ. վարչության անդամ 2023 թ-ից դասացանդում է Ջրվեժի երաժշտական դպրոցում։

Ստեղծագործական գործունեություն

Դավիթ Բալասանյանը նվագախմբային, կամերային, դաշնամուրային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ է, նրա ստեղծագործությունները կատարվել են Հայաստանում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունաստանում, Բելգիայում, Իսրայելում։ Կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ հրատարակվել են շվեյցարական «Sordino» և ճապոնական «Da Vinci» երաժշտական հրատարակչությունների կողմից։

2006 թվականին Դավիթ Բալասանյանըմասնակցել է Վիեննայում տեղի ունեցած Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին և ներկայացրել Հայաստանը։

2014 թվականին կոմպոզիտորի «The Pillow Tagh» («The Pillow Song») ստեղծագործությունը, որը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով, հնչել է Հաննովեր քաղաքում։

Դավիթ Բալասանյանը համերգներով հանդես է գալիս իր հեղինակային դաշնամուրային ազատ իմպրովիզացիաներով, դասավանդում է կոմպոզիցիա, դաշնամուր և սոլֆեջիո, ունի դափնեկիր աշակերտներ, մի շարք երաժշտագիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևներ և մրցանակներ

2003 թվականին Երևանում տեղի ունեցած բրիտանացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 90-ամյա հոբելյանին նվիրված մրցույթում Դավիթ Բալասանյանը «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար արժանացել է 2-րդ մրցանակի։ Երիտասարդ կոմպոզիտորների «Նարեկացի» մրցանակաբաշխության «Ժամանակակակից դասական երաժշտություն» անվանակարգում «Postlude In Memoriam…» ստեղծագործության համար կոմպոզիտորն արժանացել է գլխավոր մրցանակի։Դավիթ Բալասանյանի «Ծաղկե պարտեզը խավարում» տեղծագործությունը 2010 թվականինՍիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի։ Նարեկացի արվեստի միության և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Երևանում կազմակերպված ազատ իմպրովիզացիայի մրցույթում նա արժանացել է առաջին մրցանակի։ 2019 թվականին Մադրիդում «Tenth Piano Composition Competition Fidelio Online» մրցույթում Դավիթ Բալասանյանի «Swinging Bach» ստեղծագործությունը մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ, իսկ «Drops» ստեղծագործությունը ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ երրորդ մրցանակի։ Մեկ տարի անց Դավիթ Բալասանյանի «Mystery of uncertainty» ստեղծագործությունը Creative Armenia Self-Quarantine Challenge-ի շրջանակներում ճանաչվել է լավագույններից։ 2021 թվականին 12-րդ Twelve Piano Composition Competition Fidelio Online մրցույթի մինիմալիստական/էքսպերիմենտալ/նյու էյջ անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի (Իսպանիա, Մադրիդ)։ 2023 թվականին Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթում 6 ֆինալիստներից մեկն է եղել։

Ստեղծագործություններ

  • Վարիացիաներ ժողովրդական թեմայով, (2000 թ․)
  • Վոկալ շար սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Դավիթ Բալասանյանի), (2000 թ․)
  • Սոնատին ֆլեյտայի և դաշնամուրի համար, (2001 թ.)
  • Վոկալ շար «Բնապատկերներ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Վահագն Դավթյանի, Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի), (2001 թ.)
  • «Սիրո Քարոզիչ» երկսեռ երգչախմբի համար, (խոսք` Վահան Տերյանի), (2001 թ.)
  • Դուո ֆլեյտայի և ալտի համար, 2002 թ., նվիրվում է ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին
  • Լարային տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար, (2002-2003 թթ.)
  • «Կոմպոզիցիա» փայտյա-փողային կվինտետի համար, (2002-2003 թթ.)
  • «Postlude in memoriam… » («Հիշատակի պոստլյուդ») ջութակի և դաշնամուրի համար, Մարտին Հակոբյանի հիշատակին (2003-2004 թթ.)
  • «Metamorphoses of a Ritual» («Րիտուալի մետամորֆոզները») սիմֆոնիկ նվագախմբի համար, (2005 թ.)
  • «Flower Garden in the Dark» («Ծաղկե պարտեզը խավարում») ֆլեյտայի, կլառնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, (2006 թ.)
  • Մոնոլոգ-ֆանտազիա սոլո կլառնետի համար` նվիրված կլառնետահար Մարտին Ուլիխանյանին, (2006 թ.)
  • Դաշնամուրային տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, (2007-2008 թթ.)
  • Արաբեսկ դաշնամուրի համար` նվիրված դաշնակահար Արթուր Ավանեսովին, 2012 թ.
  • «The Pillow Tagh» («Բարձի տաղ») կլառնետի, ջութակի, ալտի և կոնտրաբասի համար։ Սստեղծագործությունը գրվել է «Օքտոպլուս» անսամբլի պատվերով (NDR *Radiophilharmonie), (2013 թ.)
  • 6 Միկրոլյուդ դաշնամուրի համար, առաջին տետր՝ նվիրված դաշնակահար Հայկ Մելիքյանին, (2015 թ.)
  • «Monument» դաշնամուրի և ձայնագրության համար, նվիրվում է Կոմիտասին, (2015 թ.)
  • «Tweet» սոլո ֆյելտայի համար, Տաթևիկ Բաղդասարյանի հիշատակին, (2016 թ.)
  • 6 Միկրոլյուդ դաշնամուրի համար, երկրորդ տետր, նվիրված դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանին, (2016-2023 թ.)
  • Երեք պիես ջութակի և տավիղի համար։ Ստեղծագործությունը գրվել է Sordino Ediziuns Musicalas շվեյցարական հրատարակչության պատվերով, (2021 թ.)
  • «Պատրանք» սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Կոմիտասի), (2023 թ.)
  • «Ես կիջնեմ լուսիններից» սոպրանոյի և դաշնամուրի համար, (խոսք` Անահիտ Ղազարյանի), (2023 թ.)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
David Balasanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
David Balasanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes