Daria Babayan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դարյա Նիկոլայի Բաբայան (օրիորդական ազգանունը` Տետերևնիկովա, սեպտեմբերի 27, 1904(1904-09-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1988(1988-01-13)), բուսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1960)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Կենսագրություն
Դարյա Բաբայանը ծնվել է 1904 թվականին Լենինգրադում՝ ճարտարապետի ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1929 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ ամուսնու` Ա. Ա. Բաբայանի հետ շարունակել է հետազոտական աշխատանքները, աշխատել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930-1949 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, 1972-1976 թվականներին` Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչ դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու, 1934-1938 թվականներին` ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանի բաժնի վարիչ։ Արագ տեմպերով սովորել է հայերեն և 1933 թվականից դասախոսությունները կարդացել է հայերենով։
Աշխատանքները վերաբերում են սնկաբանության և ֆիտոպաթոլոգիայի, գյուղատնտեսական մշակաբույսերի հիմնական վնասաբեր հիվանդությունների հարուցիչների կենսաբանության ուսումնասիրությունների հարցերին։
Անդամակցություն
- Բուսաբանության հանրապետական խորհրդի անդամ
- Հանրապետական պրոբլեմային խորհրդի անդամ
- «ՀԽՍՀ բուսաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960 թ.)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Պատվո նշան շքանշան
Երկեր
- Անտառային ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքարը դրանց դեմ, Երևան։ Հայպետհրատ, 1953 թ.:
- Բանջարանոցային կուլտուրաների հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները Հայկական ՍՍՌ-ում, Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ, 1954 թ.:
- Դաշտապաշտպան անտառաշերտերի պտղատու ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքար նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1951 թ.:
- Եգիպտացորենի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Ա. հ., 1957 թ.
- Ժանգասնկերի կարգը։ (Դասախոսություն), Երևան։ Ա. հ., 1974 թ.
- Ինչպես պահպանել այգին և բանջարանոցը գյուղատնտեսական հիվանդություններից և վնասատուներից, Երևան։ ԵՊՀ հրատ., 1954 թ. (համահեղինակ)։
- Ծխախոտի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1959 թ.:
- Կարտոֆիլի հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1955 թ.
- Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը և պայքարը նրա դեմ։ Երևան։ Գյուղհրատ, 1937 թ.:
- Հայաստանի ուտելի և թունավոր սնկերը և նրանց օգտագործումը։ Երևան։ Պետ. համալս. հրատ., 1957 թ.
- Հացաբույսերի մրիկը։ (Հայաստանի բույսերի պաշտպանության գիտահետազոտական կայանի աշխատանքներից)
- Երևան։ Գյուղհրատ, 1936 թ., (համահեղինակ)։
- Մեղուները և բույսերի փոշոտումը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983 թ. (համահեղինակ)։
- Պտղատու ծառերի հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները։ Երևան։ Պետհրատ, 1931 թ.