Darczo Oganesjan
Quick Facts
Biography
Դարչո Հովհաննեսի Հովհաննիսյան (մայիսի 10, 1912(1912-05-10), Ջաջուռ, Հայաստան - 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կուսակցական և պետական աշխատող։ Շահումյանի շրջանի (1949-1961), Աբովյանի շրջանի (1961-1962) և Էջմիածնի շրջանի (1962-1968) ՀԿԿ առաջին քարտուղար: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1953): Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ (1954 թվականից): ՀԽՍՀ III-VIII գումարումների պատգամավոր: ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ 1968-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հացամթերումների և համակցված կերերի արտադրության, իսկ 1970 թվականից արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեների նախագահ։ ՀԿԿ X-XXVI համագումարների պատգամավոր։ 1954 թվականից ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ III-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Կենսագրություն
Դարչո Հովհաննիսյանը ծնվել է 1912 թվականի մայիսի 10-ին, Ռուսական կայսրության Երևանի նահանգի Ջաջուռ գյուղում, երկաթուղային աշխատողի ընտանիքում: 7-ամյա երկաթուղային դպրոցն ավարտից հետո, 1926 թվականի վերջում ընդունվել է Լենինականի երկաթգծին կից պրոֆտեխնիկում՝ որպես լոկոմոտիվային խառատի աշակերտ: 1929 թվականին ավարտել է Լենինականի լոկոմոտիվային դեպոն, 1930 թվականին տեղափոխվել է Երևանի լոկոմոտիվային դեպո: 1931 թվականին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի: Նույն տարում ընդունվել է ԽՄԿԿ շարքեր:
Մինչև 1932 թվականը Հովհաննիսյանն աշխատել է Երևանի դեպոյում: 1933 թվականին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուղարկվել է Լենինգրադի Ստալինյան համամիութենական կոմունիստական գյուղատնտեսական համալսարան: Ավարտելուց հետո վերադարձել է Երևան և նշանակվել Հայաստանի Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեի հրահանգիչ, այնուհետև՝ Անդրկովկասյան երկաթուղու 6-րդ մասնաճյուղի քաղաքական բաժնի հրահանգիչ:
1937 թվականին Հովհաննիսյանը Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեում անցել է պատասխանատու աշխատանքի: 1939 թվականին դարձել է Հայաստանի կոմսոմոլի Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար: Կոմսոմոլի աշխատանքի լավագույն դրսևորումից հետո 1941 թվականին տեղափոխվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցություն և նշանակվել Կենտրոնական կոմիտեի հրահանգիչ: 1942-1948 թվականներին զբաղեցրել է Հայկական ԽՍՀ Բերիայի շրջանի մեքենա-տրակտորային կայարանի քաղաքական բաժնի ղեկավարի պաշտոնը, այնուհետև՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Բերիայի շրջանի քարտուղարի պաշտոնը: Միաժամանակ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում և ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեին կից Բարձրագույն կուսակցական դպրոցում, որն ավարտել է 1948 թվականին: 1948-1949 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պատասխանատու, 1949 թվականին նշանակվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բերիայի շրջանի առաջին քարտուղար (1953 թվականից՝ Շահումյանի շրջան):
Այդ ժամանակաշրջանում Շահումյանի նորակառույց շրջանը բարգավաճ չէր: Դրա տարածքը գտնվում էր խոպան հողերում, այն բնակեցված էր հանրապետության լեռնային շրջաններից եկած աշխատավորներով և հայրենադարձներով, որոնք ծանոթ չէին գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման փորձին և տարածքի կլիմայական պայմաններին: Դարչո Հովհաննիսյանի ղեկավարությամբ կազմակերպչական աշխատանքների արդյունքում շրջանային հանձնաժողովը կարողացավ բարելավել իրավիճակը: Մի քանի տարվա ընթացքում կոլտնտեսական տնտեսությունների համար ստեղծվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները, աշխատուժի ինտենսիվ գործընթացները դարձել են մեխանիկացված և կազմակերպվել է անասնապահության համակցված կերերի արտադրություն: Երկու տարվա ընթացքում շրջանը զգալի աճ է արձանագրել գյուղատնտեսության ոլորտում.
1953 թվականի հոկտեմբերի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից պարգևատրվել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումով և ստացել Լենինի շքանշանի և «Մուրչ և մանգաղ» ոսկե մեդալ:
1954 թվականին Դարչո Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի Կոմկուսի անդամ: Հայաստանի Կոմկուսի Շամանյան շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1961 թվականը: 1961-1962 թվականներին եղել է Աբովյանի շրջանի, 1962-1968 թվականներին` Էջմիածնի շրջանի առաջին քրատուղար: 1968 թվականին նշանակվել է Մինիստրների խորհրդի հացամթերումների և համակցված կերերի արտադրության, 1970 թվականից՝ արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեների նախագահի պաշտոններում:
Դարչո Հովհաննիսյանը եղել է ՀԿԿ X-XXVI համագումարների պատգամավոր: Նա ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի III-VIII գումարման պատգամավոր նախ Աթաբեկյանի թիվ 205 և Էջմիածին քաղաքի Շահումյանի թիվ 132 ընտրատարածքներից, այնուհետև Երևան քաղաքի Շիրակի թիվ 83-րդ ընտրատարածքից: Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ, այնուհետև նշանակվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Առողջապահության, սոցիալական ապահովության և ֆիզիկական կուլտուրայի հանձնաժողովի անդամ:
Մահացել է 1983 թվականին, Երևանում: Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը:
Պարգևներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1953թվականի 16-ի որոշում, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալ)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1931)
- Պատվո նշան շքանշան
Ծանոթագրություններ
- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Амбарцумян, Виктор Амазаспович. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
- ↑ Армянская советская энциклопедия, 1980, էջ 569
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 280
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 280-281
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 281
- ↑ Депутаты Верховного Совета Армянской ССР, 1972, էջ 82
- ↑ Геворкян З. АГПУ: дорога длиной в 90 лет // Голос Армении. — 2012.
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 282
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 282-285
- ↑ Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 286
- ↑ Դարչո Հովհաննիսյան «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ Депутаты Верховного Совета Армянской ССР, 1963
- ↑ Депутаты Верховного Совета Армянской ССР, 1968, էջ 85
- ↑ «Дарчо Оганесович Оганесян»։ hush.am։ Վերցված է 2017-06-27
Գրականություն
- Оганесян Дарчо Оганесович // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1980. — Т. 6. — С. 569. — 720 с.
- Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները: 8-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1972. — С. 82. — 178 с.
- Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 7-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները: 7-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1968. — С. 85. — 176 с.
- Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 6-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները: 6-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1963. — 171 с.
- Саакян В. М., Геворкян В. А. Оганесян Дарчо Оганесович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 280-289. — 325 с.
Արտաքին հղումներ
- Дарчо Оганесович Оганесян «Երկրի հերոսներ» կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 569)։ |