peoplepill id: constanti-iii-de-cesarea
CIDC
1 views today
1 views this week
Constantí III de Cesarea

Constantí III de Cesarea

The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Birth
Age
82 years
The details (from wikipedia)

Biography

Կոստանդին Գ Կեսարացի (Հերձվածող) (1307-1322), Ամենայն Հայոց կաթողիկոս 1307-ից։ Հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցուն։ Ծնվել է մոտ 1240-ին, ծննդյան վայրն անհայտ է։ Մահացել է 1322 հունվարի 6-ին Սիս քաղաքում։

Մինչև հայրապետ ընտրվելը եղել է Կեսարիայի արքեպիսկոպոս։

Կաթողիկոս է օծվել 1307-ի մարտի 23-ին։ Եղել է լատին եկեղեցուն ձուլվելու կողմնակից։ Կաթողիկոսը Կիլիկիայում սկսել և շարունակել է կաթոլիկություն, որի հետևանքով երկրում պառակտություններ են սկսվել։ 1307-ին Սսի Սբ. Սոֆիա եկեղեցում Հեթում Բ թագավորի հետ հրավիրել է ժողով, որն ընդունել է լատինամետ որոշումներ։ Այնուհետև Կոստանդին Գ Կեսարացին նվիրակներ է ուղարկել Սյունիք, որպեսղի արևելահայ հոգևորականությանն ընդունել տա նշված ժողովի որոշումները։ Սակայն Արևելյան Հայաստանի եկեղեցիներն ու վարդապետները մերժել են նրա առաջարկը։

1308-ի հունվարին Կոստանդին Գ Կեսարացին Տարսոն քաղաքում Օշին Հեթումյանին օծել է Հայոց թագավոր։ Վերջինիս հետ միասին կաթողիկոսը շարունակել է տարածել կաթոլիկություն։ 1308-ին Ադանա քաղաքում, առանց կաթողիկոսի մասնակցության, նրա հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող հոգևորականները ժողով են գումարել՝ միաձայն մերժելով Սսի ժողովում ընդունված լատինամետ որոշումները։ Թագավորը և կաթողիկոսը դիմել են բռնի միջոցների Ադանայի ժողովը չեղյալ համարելու և Սսի ժողովի որոշումները հաստատելու համար։ Լատինադավանության դեմ ծառացել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, որը 1311-ին խզել է հարաբերությունները Սսի Մայր Աթոռի հետ։ 1317-ի հուլիսի 10-ին Օշին թագավորն ու Կոստանդին Գ Կեսարացին Ադանայում նոր ժողով են գումարել՝ 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և մեծաթիվ քահանաների, կրոնավորների մասնակցությամբ։ Թագավորի և կաթողիկոսի ճնշման ներքո ժողովականները ստիպված համաձայնել են Հռոմի եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միավորման վերաբերյալ ընդունված որոշմանը, ակնկալելով, որ դրա շնորհիվ կաթոլիկական Եվրոպան զորակից կլինի կիլիկիահայությանը։ Սակայն նրանց հույսերը չեն արդարացել։ 1322-ի դեկտեմբերի 26-ի կոնդակով պապը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել աղոթել հայերի հոգիների փրկության համար։

Կաթողիկոսական գահին Կոնստանդին Գ Կեսարացուն հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացին։

Գրականություն

  • Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
  • Հովհան Դարդել, Ժամանակագրութիւն հայոց, Ս. Պետերբուրգ, 1891
  • Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893
  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևանմ 1986
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001


Նախորդող՝
Գրիգոր Է Անավարզեցի
Կաթողիկոս
1307–1322
Հաջորդող՝
Կոստանդին Դ Լամբրոնացի
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Constantí III de Cesarea is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Constantí III de Cesarea
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes