Boris Georgievitsj Reizov
Quick Facts
Biography
Բորիս Գեորգիի Ռեիզով (ռուս.՝ Борис Георгиевич Реизов, Ռեիզյանց Բաղդասար Գևորգի, նոյեմբերի 1, 1902, Նոր Նախիջևան - մարտի 21, 1981, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գրականագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1970), ՌԽՖԱՀ գիտության վաստակավոր գործիչ (1969), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1940 թվականից), Կլերմոնի համալսարանի պատվավոր դոկտոր (1973)։
1926 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան համալսարանը։ Գրել է ռուսերեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուս գրականությանը, գրականագիտության տեսական ու մեթոդաբանական խնդիրներին։ Հետազոտել է գրական պրոցեսը՝ կապված դարաշրջանի հասարակական մտքի հետ, այն դիտարկել զարգացման ու պատմական հեռանկարի մեջ։ Հեղինակ է 17 մենագրության («Բալզակի ստեղծագործությունը», 1939, «Ֆլոբերի ստեղծագործությունը», 1955, «Ֆրանսիական պատմավեպը ռոմանտիզմի դարաշրջանում», 1958, «Կլասիցիզմի և ռոմանտիզմի միջև», 1962, «19-րդ դարի ֆրանսիական վեպը», 1969, «Վալտեր Ակոտի ստեղծագործությունը», 1965, «18-րդ դարի իտալական գրականությունը», 1966, «Ստենդալ», 1974 և այլն)։ Սերտ կապեր է ունեցել ՀԽՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ, դասախոսություններով հանդես եկել Երևանի բուհերում։ Ռեիզովի երկերը թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1974)։
Ծանոթագրություններ
- ↑ Реизов Борис Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |