Bared Maronian
Quick Facts
Biography
Պարետ Մարոնյան, Բեյրութ, հայ վավերագրական ռեժիսոր, Էմի տարածաշրջանային մրցանակի քառակի դափնեկիր։
Կենսագրություն
Պարետը ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանի քաղաքագիտության բաժինը։ Այնուհետ սովորել է Փալմ Բիչի պետական քոլեջում ու Հեռուստատեսության և ռադիոյի ինստիտուտում (Ֆլորիդա)։ Աշխատել է Ամերիկյան PBS-ում (Հանրային հեռարձաման ծառայություն) աշխատել է տեղական, տարածաշրջանային և ազգային վավերագրության թեմաներով։ Այդ տարիներին նկարահանած ֆիլմերից Ուիլի Չիրինոյի համերգը, առաջադրվել է «Լատինական Գրեմի»-ի։ 2010-ին Մարոնյանը հիմնել է Armenoid Team-ը, որը մասնագիտանում է մարդու իրավունքների հարցերին վերաբերող վավերագրական ֆիլմերի արտադրության մեջ։ Պարետ Մարոնյանի աշխատանքներից է «Ցեղասպանության որբերը» ֆիլմը, որը հեռարձակվել է PBS-ի բազմաթիվ կայաններով։ «Ցեղասպանության որբերը» («Orphans of the Genocide») վավերագրական ֆիլմը, որ 1915-ից հետո աշխարհով մեկ ցրված հայ որբերի մասին պատմող վավերագրություն է։ Ֆիլմն արժանացել է ամերիկյան «Էմմի» և «Թելլի» մրցանակների, նաև ցուցադրվել է ամերիկյան, կանադական, եվրոպական կինոփառատոների և «Ոսկե ծիրան» փառատոնի ժամանակ։ Միայն ԱՄՆ-ում և Կանադայում «Ցեղասպանության որբերը» ֆիլմը 12 միլիոն մարդ է դիտել։
Ցեղասպանության թեմայով նրա հաջորդ վավերագրական ֆիլմի անվանումն է՝ «1915-ի կանայք»։
Ֆիլմացանկ
- Ավանդույթ (2006)
- Ցեղասպանության պատը (2007)
- Հայր Կոմիտաս (2009)
- Ցեղասպանության որբերը (2013)
- 1915-ի կանայք (2016)