Baqdasar Avakyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԱվագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Բաղդասար Հայրապետի Ավագյան (ռուս.՝ Багдасар Айрапетович Авакян, 1883, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20), Թուրքմենստան), հայ խորհրդային հեղափոխական գործիչ, Բաքվի 26 կոմիսարներից։
Կենսագրություն
Ծնվել է Շուշվա գավառի Թաղուտ գյուղում (այժմ՝ Արցախի Հանրապետության Հադրութի շրջան)։ Տեղի ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի անասնաբուժական ինստիտուտը, որտեղից հեղափոխական գործունեության համար հեռացվել է, 1905 թվականին վերադարձել է Բաքու և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և ուսանողների շրջանում, կազմակերպել միտինգներ ընդդեմ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության։
Եղել է զինվորական դեպուտատների խորհրդի անդամ, բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի խորհրդի գործկոմի քարտուղար (1918 թ.)։ Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո նշանակվել է քաղաքի կայազորի պետ։ Մուսաֆաթական ապստամբության պարտությունից հետո աշխատել է որպես Բաքու քաղաքի պարետ։
Բաքվի 26 կոմիսարների թվում գնդակահարվել Է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին։
«Բաքվի 26 կոմիսարներ» | ||
---|---|---|
«Բաքվի 26 կոմիսարներ» | ||
| ||
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |