Bagrat Muradyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներՄուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բագրատ Գևորգի Մուրադյան (հուլիսի 3, 1887(1887-07-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1958(1958-03-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1931)։
Կենսագրություն
Բագրատ Մուրադյանը ծնվել է Թիֆլիսում։ Թատերական գործունեությունը սկսել է 1908 թվականի Թիֆլիսում՝ Ամո Խարազյանի անվան թատերախմբում։ 1912-1917 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայ դրամատիական ընկերությունում, 1917-1920 թվականներին՝ Բաքվի հայ մշակութային միության թատերախմբում։ 1924-1932 թվականներին խաղացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, 1933-1939 թվականներին՝ Բաքվի Լ․ Երամյանի անվան թատրոնում, 1940-1945 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Եղել է հայկական խորհրդային թատրոնի լավագույն հումորիստ-դերասաններից։ 1949 թվականից դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։
Խաղացած դերերը թատրոնում
- Ոսկան՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Հայրապետ՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Սաղաթել՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Զիմզիմով՝ Սունդուկյանի «Պեպո»
- Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Փարսիդ՝ Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Բոբչինսկի՝ Գոգոլի «Ռևիզոր»
- Շմագա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Քաջ Նազար՝ Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1924
Դերերը կինոյում
- Ղուկաս՝ Շոր և Շորշոր, 1926