peoplepill id: bagrat-mirakyan
BM
Russia
1 views today
2 views this week
Bagrat Mirakyan
Armenian pedagogue

Bagrat Mirakyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Shaumiani, Marneuli Municipality, Kvemo Kartli, Georgia
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
(1960)
Order of the Red Star
 
Order of the Red Banner of Labour
 
The details (from wikipedia)

Biography

Բագրատ Միքայելի Միրաքյան (1909, Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960): ԽՄԿԿ անդամ (1942): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Բագրատ Միրաքյանը ծնվել է 1909 թվականին Վրացական ԽՍՀ Շուլավեր գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի № 72 մանկավարժական թեքումով աշխատանքային միջնակարգ դպրոցը, տեղափոխվել է Երևան և 1928 թվականին աշխատանքի է անցել մայրաքաղաքի Շահումյանի անվան դպրոցում։ 1936-1941 թվականներին աշխատել է հանրապետության լուսժողկոմատի ապարատում, վարել է կադրերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, միաժամանակ ավարտել է ռուսական մանկավարժական ինստիտուտի երեկոյան բաժինը։

Միրաքյանը խորհրդային բանակ է զորակոչվել մեծ Հայրենակի առաջին օրերին։ 1942 թվականի հունվարին գերմանաֆաշիստական զորքերի դեմ կռվել է Դոնի Ռոստովի մատույցներում։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Ծառայել է ներքին գործերի ժողկոմատի զորամասերում, մասնակցել Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Բրատիսլավայի մոտերքում մղված մարտերից մեկում վիրավորվել է, բայց մնացել է մարտական շարքում։ Զորամասի կազմում մեկնել է Մանջուրիա, ուր Անդրբայկալյան ռազմաճակատում կռվել է ճապոնական զավթիչների դեմ։ Մարտական սխրանքների համար արժանացել է Կարմիր աստղի երկու շքանշանների և մի շարք մեդալների։

1946 թվականին Միրաքյանը զորացրվել է բանակից, վերադարձել Երևան և անցել մանկավարժական աշխատանքի, ղեկավարել Թելմանի, Շահումյանի անվան դպրոցների մանկավարժական կոլեկտիվները, վարել է № 1 գիշերօթիկ դպրոցի ուսմասվարի, ՀԽՍՀ լուսավորության նախարարության կադրերի բաժնի պետի պաշտոնները։ 1965-1972 թվականներին Միրաքյանը եղել է Սպանդարյանի շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։

Երկար տարիներ զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով, նրա մեթոդական արժեքավոր աշխատությունները և բազմաթիվ հոդվածները տպագրվել են հանրապետական թերթերում։ Կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել է հասարակական գործունեությունը։ 1960 թվականին Միրաքյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում, իսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Եղել է Հայկական ԽՍՀ մանկավարժական ընկերության Երևանի բաժանմունքի նախագահի տեղակալը։

Պարգևներ

  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Bagrat Mirakyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Bagrat Mirakyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes