Bagrat Alekyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)
Բագրատ Գեղամի Ալեքյան (ապրիլի 15, 1951, Երևան), հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011):
Կենսագրություն
Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:
Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով:
Պարգևներ, մրցանակներ
- «Մոսկվայի 850-ամյակի» մեդալ, 1997 թ.
- ՌԴ Վ.Ի. Բուրակովսկու անվան մրցանակ, 2001 թ.
- Մխիթար Հերացու մեդալ, 2003 թ.
- Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ, 2003 թ.