Babken Tunyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Էդիկի Թունյան (սեպտեմբերի 6, 1980(1980-09-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, լրագրող, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Իմ քայլը դաշինք խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Կենսագրություն
Ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում։ 2001 թվականի ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ 2003 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Տնտեսագիտության մագիստրոս։ 2007 թվականին՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն և հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը։ Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն և բանակցություններ (2006 թվական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երևան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006 թվական, Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007 թվական, Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011 թվական, Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011 թվական, ԱՄՆ)։ 1998-1999 թվականներին եղել է Հայկական Կարմիչ խաչի ընկերության փախստականների և միգրացիայի բաժին պետի օգնական։ 20002002 թվականներին՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների և արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական։ 2005-2018 թվականներին աշխատել է «168 ժամ» թերթի և 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006 թվականներին՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ և խմբագիր։ 20072009 թվականներին ՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 2009 -2012 թվականներին՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն։ Արժանացել «Լավագույն լուսաբանման համար» մրցանակների՝ (2006 թվական, Բրիտանական խորհուրդ), (2013 թվական, ՀՀ բանկերի միություն), (2014 և 2016 թվականներ, ՀՀ վարչապետ)։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։ 2015 թվականին հիմնադրել և մինչև 2019 թվականի հունվաի 14-ը ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։
Քաղաքական գործունեություն
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2019-2021 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
2021 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2021 թվականի օգոստոսից` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2022 թվականի հուլիսից` հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։