peoplepill id: babken-simonyan-2
BS
Russia
1 views today
1 views this week
Babken Simonyan
Armenian pedagogue

Babken Simonyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Aratashen, Armavir Region, Armenia
Age
115 years
Awards
Order of the Red Star
 
Order of the Patriotic War 2nd class
 
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբկեն Սիմոնյան (այլ կիրառումներ)

Բաբկեն Կարապետի Սիմոնյան (1910, Առատաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Կենսագրություն

Բաբկեն Սիմոնյանը ծնվել է 1910 թվականին, Էջմիածնի շրջանի Առատաշեն գյուղում։ 1932 թվականին Էջմիածնի գյուղատնտեսական տեխնիկումն ավարտելուց հետո նշանակվել է ծննդավայրի դպրոցի ուսմասվար, դասավանդել մաթեմատիկա։ 1933-1939 թվականներին աշխատել է Ղազախական ԽՍՀ-ում որպես տարրական դպրոցի վարիչ և ուսուցիչ։ 1939 թվականին տեղափոխվել է Հայկական ԽՍՀ, աշխատել Հրազդանի շրջանի Ջրառատի, այնուհետև Էջմիածնի շրջանի Տարոնիկի դպրոցներում։

Սիմոնյանը զինվորական ծառայության է զորակոչվել 1941 թվականի դեկտեմբերին և մեկնել գործող բանակ։ Ծառայել է հրետանային գնդում, մասնակցել Կերչ թրակղզու պաշտպանական մարտերին։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մայիսի 17-ին վիրավորվել է և ուղարկվել դաշտային հոսպիտալ՝ ապաքինման։ 1943 թվականի մայիսին, Թբիլիսիի հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով գործուղվել է 409-րդ հայկական դիվիզիա։ Նույն թվականի նոյեմբերին նշանակվել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատում հակատանկային մարտկոցի հրամանատար։ 1944 թվականի օգոստոսին 2-րդ և 3-րդ Ուկրաինական ռազմաճակատները ջախջախել են Յասի-Քիշինևի շրջանում կռվող գերմանական խոշոր զորամիավորումները։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Սիմոնյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ռումինիայում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, այնուհետև Հունգարիայում, Բալատոնի շրջանում մարտական գործողություններում խիզախության ու մարտկոցը հմուտ ղեկավարելու համար Սիմոնյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1945 թվականին նրանց զորամասը մտնում է Ավստրիա, և այստեղ էլ դիմավորել է մեծ հաղթանակը։

1946 թվականին Սիմոնյանը զորացրվել է բանակից և վերսկսել մանկավարժական գործունեությունը։ Երկար տարիներ Էջմիածնի 4-րդ սովխոզի դպրոցում աշխատել է որպես ուսմասվար և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1976 թվականին անցել է կենսաթոշակի։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Babken Simonyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Babken Simonyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes