peoplepill id: babken-amatuni
BA
Georgia Armenia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Gender
Male
Religion(s):
Place of birth
Gyumri, Aleksandropol County, Georgia-Imeretia Governorate, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
39 years
Family
The details (from wikipedia)

Biography

Բաբկեն Վահանի Ամատւնի (հունիսի 15, 1898(1898-06-15), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1938(1938-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի վարչության պետ, Հայաստանի Կենտգործկոմի անդամ (1935-1937) ։.

Կենսագրություն

Բաբկեն Ամատունին ծնվել է հունիսի 15, 1898 թվականին Ալեքսանդրոպոլում, ծառայողի ընտանիքում։ 1905 թվականին վախճանվում է նրա հայրը՝ Կարապետ Ամատունին, և որոշ ժամանակ Բաբկեն Ամատունին բնակվում է Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում։ Այնտեղ նա հաճախում է տարրական դպրոցը։ 1912 թվականին Բաբկեն Ամատունին վերադառնում է հայրենի քաղաք։ Ուսումը նա շարունակում է Ալեքսանդրոպոլի ռեալական ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտում է 1918 թվականին։1915 թվականից ուսման հետ աշխատում է Ալեքսանդրոպոլի երկաթուղային կայարանում ։

Աշխատանք

Եղել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության անդամ։ Նշանակվել է Հայաստանի տարբեր քաղաքների, այդ թվում նաև Երևանի, երկաթուղու կայարանապետ 1921-1926 թվականներին։ 1926 թվականին Բաբկեն Ամատւնին նշանակվում է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի երկրորդ տեղամասի պետի տեղակալ։ 1928-1930 թվականներին մեկնում է Մոսկվա ԽՍՍՀ երկաթուղային տրանսպորտի Ժողովրդական կոմիսարների բարձրագույն հրամանատարական դասընթացներում ուսանելու։

1930 թվականին վերադառնում է Հայաստան և նշանակվում Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի չորրորդ, հետո հինգերորդ բաժանմունքների պետ։ 1935 թվականից մինչև 1937 թվականի հունիս ամիսը զբաղեցրել է Անդրկովկասյան երկաթուղային տրանսպորտի վեցերրորդ բաժանմունքի պետի պաշտոն։ Բաժանմունքի կենտրոնը այդ տարիներին տեղակայված էր Լենինականում, իսկ վեցերրորդ բաժանմունքը ընդգրկում էր ամբողջ Հայաստանի երկաթուղին Սանահինից մինչև Ջուղա ։

Բաբկեն Ամատունին դառնում է Լենինականի քաղաքային կուսակցական կոմիտեի պլենումի և քաղկոմի բյուրոյի ադամ։

Երկաթուղային տրանսպորտը ամուր հիմքերի վրա դնելու համար Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտողար Աղասի Խանջյանի առաջարկությամբ 1930 թվականին պագևատրվում է անձնական ավտոմեքենայով։ 1935 թվականին արդյունաբերության մեջ ցուցաբերած աննձնվեր աշխատանքի համար Բաբկեն Ամատուունպարգևատրում են ՀՍԽՀ Կենտգործկոմի պատվոգրով։

Բաբկեն Ամատունին դարձավ անհատի պաշտամունքիև Ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի զոհ։ Ձերբակալվել է 1937 թվականի հուլիսի 24 Երևանում, որտեղ էլ Եռյակի որոշմամբ գնդակահարվել է 1938 թվականի փետրվարի 28։ Արդարացվել է 1956 թվականին։

Ծանոթագրություններ

  1. Գագիկ Վարդանյան “Շիրակ աշխարհ”. “Գյումրի” գրքի շարքից. Գիրք երրորդ. Երևան, Զանգակ-97, 2009, էջ 65
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Babken Amatuni is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Babken Amatuni
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes