peoplepill id: babik-syunik
BS
Armenia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Places
Gender
Male
Death
Family
Mother:
безымянная Мамиконян
Father:
Antiochus II of Syunik
Siblings:
Сам Сюни Valinaces II Pharantzem Sam Syunik
The details (from wikipedia)

Biography

Բաբիկ Ա Սյունի՝ Սյունյաց նահանգի իշխան,Անդովկ Սյունու որդին, Փառանձեմ թագուհու եղբայրը, Վասակ Սյունու հայրը։ Վերականգնել է Սյունյաց իշխանական տունը։

Կենսագրություն

Ապրել է 4-րդ դարում «պատրկաց պատրիկ» տիտղոսը կրող հոր՝ Անդովկիմահից հետո։Կաղանկատվացին է ասում, որ Անդոկը կայսրի կողմից մեծ պատիվների արժանացավ, բայց այդ տիտղոսի մասին չի նշում։ Օրբելյանը որոշակի գրում է.

... պատիւ մեծագոյն գտեալ, այսինքն պատրկաց պատրիկ արարեալ


Բաբիկը չնայած կայսրի կողմից բազում եւ մեծամեծ պատիվ ուներ,

... ոչ հանդուրժէր արտաքոյ բնիկ տէրութեան իւրոյ՝ փափագեալ սաստիկ կարօտութեամբ յաշխարհ իւր ըստ ասացելումն Դաւթայ թէ ի հողս իւրեանց գթասցին. եւ դարձեալ ըստ իմաստնոյն բանի, եթէ չիք ումեք քաղցրագոյն քան զծնօղս, եւ ո՛չ  քան զգաւառ իւր

։


Գործունեությունը

Բաբիկը գնում է պարսից արքունիք, մտնում զինվորական ծառայության, ցուցաբերում խիզախություններ, «... բազում արութիւնս պէսպէս յոլոմպիադսն Պարսից», ի վերջո Շապուհի փոխարեն մենամարտում է հոների առաջնորդի — «զմարդախողող եւ զվիշապազօր գազանի» հետ եւ սպանում նրան։ Շապուհի հարցին, թե այդ հերոսության համար նա ինչ է ցանկանում ի հատուցումն, Բաբիկն ասում է. «... առ ի բառնալ զսանդն լի մոխրով հնոցի զոր ի դարապասին եդեալ... ։ «Եւ խնդրեալ Բաբկայ յարքայիցն արքայէ զի միայն զսեպհական աշխարհն իւր' զբնիկն, զնախնական տէրութիւնն իւր ազգին ի նա դարձուսց է»։

Շապուհը կատարում է նրա խնդրանքը, հրամայում է սանդը հանել տեղից և

... առաքէ զնա մեծաւ պատուով յաշխարհն իւր Սիւնեաց. ե աւանդէ նմա նախագահ լինել ընդ Բագրատունւոյ եւ ընդ Մամիկոնէի համապատիւ եղանիլ։


Բաբիկը փրկում է իր հայրենիքի պատիվը, վերականգնում է Սիսական տոհմի երբեմնի փառքը։

Պատմագիրը մեծ բավականությամբ  գրում է.

Եւ բաղձալի ի կենցաղս ո՛չ այլ ինչ բայց միայն սեպհականութեան ժառանգութիւն առն, յորում ծնեալ եւ սնեալ լինի եւ, վայելել խորհիցի. որպէս զստինս մօր եւ զգութ հօր, այնպէս քաղցր թուեցեալ լինի ի միտս ժառանգորդին։ Վասն որոյ միշտ կարօտի շրջիլ, տեսանել, զբօսնուլ, խնդամտիլ ի վերայ նորա... 


Ահա մեծ հայրենասեր մեր պատմագրի՝ հայրենիքի, հայրենի ժառանգության մասին ունեցած պատկերացումը։ Նա Սիսական տոհմին վերագրում է թագավորական ծագում, գրում է, թէ.

... գիտասցես զսոսա ոչ միայն Հայկազունիս, այլ եւ խառնեալ ի թագաւորական ցեղն Պահլաւկաց եւ Արշակունեաց. եւ յայսմհետէ իմասցիս զսոսա ճետ Արշակունի եւ զաւակ Պահլաւունի, եւ այնքան բարձր եւ փառաւոր գոլ, զի հաւասար էին խնամութեամբ ընդ Պարսից թագաւորութեանն եւ ընդ Հայոց։


Գրականության մեջ

Գագիկ Դավթյան «Վարք Բաբիկի» պոեմ

Ծանոթագրություններ

  1. Կաղականտվացի Մովսես (1969)։ Պատմություն Աղվանից աշխարհի։ Երևան: Հայաստան։ էջեր 80–81 
  2. Օրբելյան Ստեփանոս։ Պատմութիւն տանն Սիսական։ էջ 52 
  3. Դավթյան Գագիկ (2015)։ Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի։ Երևան: ԱՐՄԱՎ։ էջեր 3–110։ ISBN 978-9939-863-15-3 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Babik Syunik is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Babik Syunik
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes