
Quick Facts
Biography
Ազատ Նիկոլի Գասպարյան (օգոստոսի 13, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2013({{padleft:2013|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:2|2|0}}), Երևան, Հայաստան), կինոյի և թատրոնի հայ դերասան։ ՀՀ ժողովրդական արտիստ (2009)։
Կենսագրություն
Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Արթիկ քաղաքի թիվ մեկ միջնակարգ դպրոցը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1970-1972 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-1980 թվականներին՝ Դրամատիկական թատրոնում։ Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում։ Մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։
1986 թվականից Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան է։ Նկարահանվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում։ 1970 թվականին նկարահանվել է՝ «Հեղնար աղբյուր», 1974 թվականին՝ «Համագյուղացիները», 1976 թվականին՝ «Երկունք», 1978 թվականին՝ «Հուսո աստղ», 1980 թվականին՝ «Համր վկան», 1981 թվականին՝ «Սիրո փոքրիկ պատմություն», 1982 թվականին՝ «Երջանկության մեխանիկան», 1982 թվականին՝ «Հին օրերի երգը», 1983 թվականին՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր», 1984 թվականին՝ «Ճերմակ անուրջներ», 1984 թվականին՝ «Մեր մանկության տանգոն», 1985 թվականին՝ «Ո՞ւր ես գնում, զինվոր», 1987 թվականին՝ «Բառը», 1988 թվականին՝ «Շնչառություն», 1989 թվականին՝ «Աստված իմ, ինչո՞ւ», 1990 թվականին՝ «Ձանձրույթ», 1992 թվականին՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 2000 թվականին՝ «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերում։
Նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների։ Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում։ 2000 թվականին գրել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» գիրքը, ունի մի շարք տեսա-ձայնասկավառակներ։
Կրթություն
- 1963 - ավարտել է Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումի ռեժիսուրայի բաժինը
- 1969 - ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը
Կարիերա
- 1963 - 1965 - դերասան Երևանի տիկնիկային թատրոնում
- 1969 - 1971 - դերասան Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում
- 1971 - 1979 - դերասան Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոն
- 1979-ից - դերասան հեռուստաթատրոնում
Նա գրել է նաև գիրք՝ «Իմ լեզվի տակ փուշ չկա», Երևան, 1999:
Դերեր ֆիլմերում
- 1970 - Հեղնար աղբյուր - Գեղամ
- 1974 - Համագյուղացիներ - վարորդ
- 1976 - Երկունք - Եղիշե Չարենց
- 1978 - Հուսո աստղ - Գիչի
- 1980 - Համր վկան
- 1981 - Ծերունին և արևը - ուսուցիչ
- 1982 - Երջանկության մեխանիկան - Ռուբեն
- 1982 - Հին օրերի երգը - Մեսրոպ
- 1983 - Վարսավիրը, որի քեռու գլուխը կծել-պոկել էր վարժեցրած վագրը - վարսավիր
- 1984 - Ճերմակ անուրջներ - Տեր Մարութ
- 1984 - Մեր մանկության տանգոն - Մեսրոպ
- 1985 - Ու՞ր ես գնում, զինվոր - Եղիշ
- 1987 - Մեզանից երեքը
- 1988 - Շնչառություն - Գառնիկ
- 1989 - Սևերի քայլը (Աստված, ինչի՞ համար)
- 1990 - Ձանձրույթ
- 1992 - Որտե՞ղ էիր, մարդ Աստծո - գյուղապետ
- 1997 - Մեր բակը
- 2000 - Ուրախ ավտոբուս - Գառնիկ
- 2000 - Որոգայթ - գնդապետ
- 2000 - Ոտքի, դատարանն է գալիս - դոկտոր Լամբերտ
Պարգևներ և կոչումներ
- 2005 - Երևանի պատվավոր քաղաքացի
- 2010 - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
- 2010 - Վիլյամ Սարոյանի մեդալ
- 2009 - Մովսես Խորենացու մեդալ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր