Aydogan Topal
Quick Facts
Biography
Այդողան Թոփալ (թուրքերեն՝ Aydoğan Topal, 1982, Տրապիզոն, Թուրքիա), համշենահայ երգիչ։ Ստեղծագործում է համշենահայերեն, թուրքերեն, լազերեն։
Կենսագրական տվյալներ
Այդողան Թոփալը ծնվել է 1982 թվականին Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում։ Նախնիները ծագումով Արդվինի նահանգի Հոփա շրջանի Հենդեք գյուղից են։
1999 թվականին ավարտել է Հոփայի վարժարանը։ 2000 թվականին ընդունվել է Ստամբուլի Անատոլիական համալսարանը։ Ավարտելուց հետո մշտական բնակություն է հաստատել Ստամբուլում։
Ակտիվորեն մասնակցում է համշենահայությանը նվիրված ժողովներին և համշենահայության պահպանմանն ուղված միջոցառումներին։
Երաժշտական գործունեություն
Այդողան Թոփալը մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ։ Սովորել է ստեղնային, լարային, հարվածային նվագարաններ, գրել է երգեր։ Ելույթներ է ունեցել երաժշտական բազմաթիվ խմբերի հետ։ Արվեստի ասպարեզում նրան ճանաչում բերեցին իր 2009 թվականին թողարկված «Հեյյամո» և 2012 թվականին թողարկված «Քուզեյ» (հյուսիս) խտասկավառակները, որոնցում նա երգում է համշենահայերեն, թուրքերեն և լազերեն երգեր։ Այդ երգերից մի քանիսը հենց ինքն է գրել։ Այդողան Թոփալը երգում է նաև «Կարմատե» (լազերեն նշանակում է ջրաղաց) խմբում։
Նրա առավել հայտնի երգերից է Արդէցուքը («Ardesuk»)։