Avrom Pinchoesovitsj Abtsjoek
Quick Facts
Biography
Ավրոմ Պինխուսովիչ Աբչուկ (ռուսական տարբեր հրատարակություններում թարգմանվում է նաև Ավրամ Պինխասովիչ կամ Ավրամ Պինխուսովիչ, 1897, Լուցկ, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1937(1937-10-10)), խորհրդային հրեա գրող և պոետ, քննադատ:
Կենսագրություն
Ծնվել է Լուցկայում՝ կրտսեր ծառայողի բազմազավակ ընտանիքում: Հինգ տարեկան հասակում ծնողները նրան ուղարկել են շեդեր (հրեական նախնական դպրոց): Ուսումը չկարողացավ շարունակել այսպես կոչված «տոկոսային նորմայի» պատճառով, որը սահմանափակում էր հրեական ծագում ունեցող երեխաների մուտքը Ցարական Ռուսաստանի ուսումնական հաստատություններ: 13 տարեկանում հեռացել է հայրական տնից և մեկնել է Կիև: Ընդունվել է աշխատանքի՝ չունենալով կացարան: Հաճախ այցելել է բանվորական ակումբ, որտեղ ներկա է եղել այնպիսի նշանավոր պոետների զեկույցներին, ինչպիսիք էին Դեյվիդ Հոֆշտեյնը, Պերեց Մարկիշիը, Լև Կվիտկոյը և Դավիդ Բերգելսոնը: Հանդիպումներից մեկի գրական մասի վերջում Աբչուկը պատվավոր հյուրերին խնդրել է իր ստեղծագործությունների հետ ծանոթանալ, որոնք նա գրել էր բոլորից գաղտնի:
Հոֆշտեյնը, ծանոթանալով սկսնակ պոետի ստեղծագործություններին, ենթագիտակցաբար կռահեց, որ իր առջև բնատուր տաղանդի տեր գրող է: Իմանալով, որ երիտասարդը Կիևում կացարան չունի, նրան հրավիրեց իր տուն: Այնուհետև նրան նշանակեց անտուն երեխաների դաստիարակության համար դաստիարակչական նորաբաց տունը, ներգրավելով գրական միջավայր:
Հրեական պարբերականներում Աբչուկի առաջին հրատարակումները նրան ճանաչում բերեցին: Ինչպես նկատել է այն ժամանակի քննադատը.
Հրեական գրականության երկնակամարում բացվեց նոր արշալույս: |
Երիտասարդ գրողը ոչ միայն գրում էր նորավեպեր և պատմություններ, այլև համառորեն սովորում էր: Ավարտել է Շևչենկոյի անվան համալսարանը՝ որպես ուսուցիչ, իսկ երբ 1930-ական թվականներին Կիևում բացվեց Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիան, դարձավ դրա առաջին գիտական աշխատակիցներից մեկը:
Ստեղծագործություն
Աբչուկը գրել է իդիշով: 1926 թվականից սկսած՝ Դի ռոյտե վելտ (Ди ройте велт) ամսագրում հրատարակել է պատմվածքներ: 1930-ական թվականների սկզբում ի հայտ են գալիս նրա նորավեպերի, քննադատական աշխատանքների հավաքածուները, մենագրությունները: Առավել հայտնի է հումորով հագեցած Խերշլ Շամայ (Хершл Шаммай, 1929, մաս 2 -1934) վեպը, որը նվիրված է հրեական վայրերի բնակիչներին արդյունաբերական աշխատակիցների վերածելու գործընթացին: Աբչուկի «Этюдн ун материалн цу дер гешихте фун дер идишер литератур-бавегунг ин ФССР» գիրքը կարևոր տեղեկություններ է պարունակում հետհեղափոխական Ռուսաստանի հրեական գրականության մասին:
1928-1932 թվականներին Աբչուկը եղել է Պռոլիտ (Пролит), իսկ այնուհետև Ֆարմեստ (Фармест) ամսագրերի խմբագիրներից մեկը:
Ըստ գաղափարաէսթետիկ ուղղվածության Աբչուկի ստեղծագործությունը հարել է Պրոլետարական գրողների համաուկրաինական խորհրդին: Որոշ ժամանակ եղել է դրա քարտուղարը: Որպես հրեական ամենահեղինակավոր արձակագիրներից և քննադատներից մեկը, մասնակցել է գրողների համախորհրդային համագումարին` 1934 թվականի օգոստոսին կայացած Գրողների համամիութենական I համագումարի Ուկրաինայի պատվիրակների կազմում, որի մեջ ընդգրկված էին նաև Պավլո Տիչինան, Մաքսիմ Ռիլսկին, Իվան Միկիտենկոն, Պետրո Պանչը, Միկոլա Բաժանը ևայլոք։ Գրողների համաուկրաինական առաջին համագումարում միաձայն ընտրվել է հրեական բաժնի ղեկավար:
Մեղադրանք և արդարացում
1935 թվականին հեռացվել է Ֆարմեստ ամսագրի խմբագրի պաշտոնից: 1937 թվականի սեպտեմբերի 27-ին Կիևի փողոցներից մեկում ձերբակալվել է ՆԳԺԿ կողմից տրոցկիզմի մեղադրանքով, իսկ նույն թվականի հոկտեմբերի 10-ին գնդակահարվել է:
1956 թվականի հոկտեմբերին Աբչուկի գործը վերանայվել է ԽՍՀՄ-ի գերագույն դատարանի կողմից: 1937 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումը չեղարկվել է, և Աբչուկին հետմահու արդարացրին:
Գրականություն
- Полянкер Г. «…З порога смерті…: Письменники України -жертви сталінських репресій» // Літературна Україна № 19(4428), 9 травня 1991 р. -С. 8.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Հոդված հրեական էլեկտրոնային հանրագիտարանի կայքում
- Меламед Е. Ирония судьбы Аврома Абчука // Народ Книги в мире книг. 2017. № 127
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Չափորոշչային վերահսկողություն |