Avetis T’erzibašyan
Quick Facts
Biography
Ավետիս Հարությունի Թերզիբաշյան (սեպտեմբերի 2, 1873, Վան -մարտի 31, 1947, Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ, գրող։
Կենսագրություն
Սովորել է Վանի Հիսուսյան և Երամյան վարժարաններում։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո ընտրվել է Վանի քաղաքապետ։ Մասնակցել է 1915 թվականի Վանի հերոսամարտին, որից հետո ռուսական զորքերի ու հայ գաղթականների հետ անցել արևելյան Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Թուրքիա, որոշ ժամանակ ապրել Կ. Պոլսում, որտեղ մասնակցել է ռամկավար ազատական կուսակցության հիմնադրմանը, այնուհետև հաստատվել է Փարիզում։ 1924-1926 թթ․ խմբագրել է «Ապագա» թերթը։
Հեղինակ է պատմահուշագրական երկերի՝ նվիրված Մկրտիչ Խրիմյանին («Արծիվը իր բույնի մեջ», 1938), Պողոս Նուբար փաշային («Նուպար», 1939), զորավար Անդրանիկին («Անդրանիկ», 1942), («Աթոսի հարիւր եւ մէկ պատմուածքներ», 1945), վեպ (Երկու տարի Ատիս Ապեպայի մէջ»)։ Գրել է նաև այլ գեղարվեստական գործեր՝ վեպեր, պիեսներ, պատմվածքներ։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |