Avalyan Mkrtich
Quick Facts
Biography
Մկրտիչ Ներսեսի Ավալյան (Մելիք-Ավալյան), (1850, մայիսի 7, Բերդ - 1909, մայիսի 13(26), Բաքու), հայ դերասան, թարգմանիչ։
Կենսագրություն
Մկրտիչ Ավալյանը ծնվել է Բերդում, ՀՀ Տավուշի մարզ։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1870 թվականին Թիֆլիսի հայկական թատերախմբում։ 1870-1880-ական թվականներին եղել է հայ թատրոնի ակտիվ գործիչներից։ Խաղացել է բնութագրային և դրամատիկ դերեր, առավելապես աչքի ընկել կատակերգություններում։
Լավագույն դերերից են՝ Զամբախով, Զիմզիմով, Բրիլիանտով, Փարսիղ՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», Սևադա՝ Մուրացանի «Ռուզան», Շվայցեր՝ Շիլլերի «Ավազակներ», Զեմլյանիկա՝ Գոգոլի «Ռևիզոր», Յագո՝ Շեքսպիրի «Օթելլո», Տարտյուֆ՝ Մոլիերի «Տարտյուֆ» և այլն։
1891 թվականից տեղափոխվել է Բաքու, զբաղվել գրասենյակային աշխատանքով՝ երբեմն հանդես գալով ներկայացումներում։ Վերջին անգամ ելույթ է ունեցել Բաքվում, 1908 թվականին, արևելահայ նոր թատրոնի 50-ամյակի առթիվ, կատարել Զիմզիմովի դերը։
Թարգմանել է մի շարք պիեսներ՝ Ալեքսանդր Դյումայի «Քին», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Նորա» և այլն։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ավալյան Մկրտիչ | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Վերցված է 2019-05-07
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-05-07