Aureliano Ibarra y Manzoni
Quick Facts
Biography
Աուրելիա Իբառա Մանսոնի (իսպ.՝ Aurelià Ibarra Manzoni, հունվարի 21, 1834(1834-01-21), Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա - նոյեմբերի 17, 1890(1890-11-17), Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի հնագետ, գրող, նկարիչ:
Կենսագրություն
Աուրելիա Իբառա Մանսոնին ծնվել է Ալիկանտեում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Էլչե, որտեղ ստացել է սկզբնական կրթություն։ 1849 թվականին՝ 15 տարեկան հասակում ընդունվել է Բարսելոնայի գեղարվեստի ակադեմիա, աշակերտել Մանուել Միլային: Ամուսնացել է գրող, քաղաքական գործիչ Էմիգդիո Սանտամարիայի քրոջ՝ Ռեյես Սանտամարիայի հետ:
Նրա հնագիտական հայտնագործություններից Գալատեայի խճանկարը գտնվում է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում, պեղումների այլ արդյունքներ գտնվում են նաև Կատալոնիայի հնագիտական թանգարանում։
Կյանքի վերջին տարիներին հաստատվել է հայրենի Ալիկանտեում, 1878-1885 թվականներին եղել է Caja de Ahorros de Alicante տնօրեն։
Հիշատակ
Աուրելիա Իբառա Մանսոնիի եղբայրը՝ Պեդրո Իբառան (1859-1934), ցանկացել է գրել եղբոր կենսագրականը։ Plan General para el libro: “Aureliano Ibarra y Manzoni” անվանումով նրա ստեղծած գրքի նախագիծը պահպանվել է Էլչեի թանգարանում:
Գրականություն
- Papí Rodes, Concha. Universidad de Alicante. Aureliano Ibarra y La Alcudía: una mirada a la arqueología del siglo XIX (en castellà), 2008. ISBN 9788479088477
Ծանոթագրություններ
- ↑ Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Papí Rodes, 2008, pp. 215-216.
- ↑ Pérez, José Antonio (17 de noviembre de 2015). «Aureliano Ibarra Manzoni, impulsor de la historia de Elche». Elche Diario.
- ↑ Castaño García, Joan (1987), Ilicitanos en la historia. Radio Elche, Elche, pp. 143-147.
- ↑ Enero: Plan general para el libro "Aureliano Ibarra y Manzoni"
Բառարաններ և հանրագիտարաններ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|