
Quick Facts
Biography
Ասյա Կազանցևա (ռուս.՝ Ася Казанцева, սեպտեմբերի 5, 1986(1986-09-05), Սոսնովիյ Բոր (քաղաք, Սոսնովոբորսկի քաղաքային օկրուգ), Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտական լրագրող և գիտա-լուսավորական գրքերի հեղինակ։
Կենսագրություն
Ասյան ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Մասնագիտությամբ կենսաբան է։ Հիմնական զբաղմունքը՝ գիտական լրագրությունն է:։
Ասյան աշխատել է մի շարք հեռուստահաղորդաշարերում, որոնք հեռարձակվել են ռուսական Россия-2 և "Прогресс" ալիքներով։ Նա հոդվածներ է գրել "Здоровье" ամսագրում, ինչպես նաև համագործակցել է "Троицкий вариант - Наука", Slon.ru, Mtrpl.ru, "Вокруг света", "Кот Шредингера" և այլ կայքերի հետ։
Գիտա-լուսավորական գործունեությունը
Ասյայի առաջին գիտա-լուսավորական գիրքը՝ "Ով կարող էր մտածել, կամ ինչպես է ուղեղը մեզ ստիպում անհեթեթություններ անել" (ռուս.՝ Кто бы мог подумать! Как мозг заставляет нас делать глупости"), 2014 թվականին դարձել է Լուսավորիչ (ռուս.՝ "Просветитель") մրցանակի դափնեկիրը։ 2016 թվականին, հրատարակվել է Ասյայի երկրորդ գիրքը՝ "Համացանցում որևէ մեկը սխալվում է։ Խնդրահարույց հարցերի գիտական հետազոտումը"(ռուս.՝ "В интернете кто-то неправ! Научные исследования спорных вопросов")։
Ասյա Կազանցևան Հայաստանում
2016 թվականի օգոստոսի 7-ին Ասյան Երևանում կարդացել է "Էվոլյուցիա. Ի՞նչն է մնում անհասկանալի" (ռուս.՝ ""Эволюция: что тут непонятного?"") խորագրով դասախոսությունը։
Նույն թվականի օգոստոսի 8-ին Ասյան հանդես է եկել Civilnet.TV հայկական առցանց հեռուստաալիքով, որտեղ խոսել է գիտա-լուսավորական շարժման և իր կենսագրության որոշ մանրամասների մասին։
Ծանոթագրություններ
- ↑ https://www.znak.com/2016-03-04/nauchnyy_zhurnalist_asya_kazanceva_o_spornyh_zakonah_boge_i_strashilkah_dlya_rossiyskogo_obchestva
- ↑ http://premiaprosvetitel.ru/news/view/?248
- ↑ Ասյա Կազանցևա, Corpus խմբագրություն
- ↑ Ասյա Կազանցևա, Ֆեյսբուքի անձնական էջ
- ↑ Ася Казанцева - об интересной науке, Civilnet.TV