Astra Yeramyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Միսաքի Երամյան (Աստրա Երամյան, նոյեմբերի 22 (դեկտեմբերի 4), 1897, Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1979(1979-08-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
Լևոն Երամյանի կինը։
Կենսագրություն
Աստրա Երամյանը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 25-ին։ Բեմական գործունեությունն սկսել է 1915 թվականին Թիֆլիսում։ 1915 թվականվից աշխատել է Զուբալովի ժողովրդական տան և Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոններում։ Հանդես է եկել նաև օպերետներում։ Բաքվի հայկական (1924-1949) և Լենինականի Մռավյանի անվան (1950-1962) թատրոններում խաղացել է բնութագրական ն դրամատիկական դերեր։ Հյուրախաղերով շրջագայել է Թավրիզում (1917), Կոստանդնուպոլսում (1921), Փարիզում (1928)։ Հայտնի է որպես հայկական դասական խաղացանկում խարակտերային, ռեալիստական, վառ ազգային կերպարների մարմնավորող։
Թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում։
Դերեր
Դերերը թատրոնում
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Գաբրիել Սունդուկյան | Քանդված օջախ | Սալոմեա |
Գաբրիել Սունդուկյան | Պեպո | Էփեմիա |
Ալեքսանդր Շիրվանզադե | Նամուս | Շպանիկ |
Ալեքսանդր Շիրվանզադե | Չար ոգի | Զարնիշան |
Ալեքսանդր Սումբատով-Յուժին | Դավաճանություն | Զեյնաբ |
- Եփեմիա, Սալոմե (Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»)
- Գալչիխա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»)
- Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»)
- Աննա (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»)
- Դիլբար (Զաբարլու «Սևիլ»)
- Անույշ (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»)