Asjot Dzjoemsjoedovitsj Kasparov
Quick Facts
Biography
Աշոտ Ջումշուդի Կասպարով (դեկտեմբերի 29, 1909, գ.Դուդուկչի (այժմ՝ ԼՂ Հադրութի շրջանում)-1993), Խորհրդային Միության հերոս (նոյեմբերի 5, 1944), ավիացիայի մայոր։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։
Կենսագրություն
Ավարտել է Բաքվի Ս. Օրջոնիկիձեի անվան ռազմա-հետևակային դպրոցը (1934), Օրենբուրգի օդաչուական դպրոցը (1935)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ինքնաթիռի, ջոկատի, ապա էսկադրիլիայի շտուրման։ Աչքի է ընկել հատկապես Ուկրաինայի և Բելառուսիայի պարտիզանական ջոկատները զինամթերքով և պարենով մատակարարելու գործում, ինչպես նաև Կուրսկում, Օրյոլում, Սմոլենսկում, Լվովի երկաթուղային հանգույցում, Դնեպրի վրա, Տիլգիտում, Քյոնիգսբերգում (Կալինինգրադ) մղված մարտերի ժամանակ։ Կատարել է 300-ից ավելի մարտական թռիչք (Բեռլինի վրա՝ 16)։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի 2 և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։ Պատերազմի ավարտից հետո զորացրվել է, աշխատել հայրենի գյուղում, ապա՝ Բաքվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 276)։ |