Ashot Telunts
Quick Facts
Biography
Աշոտ Մաթևոսի Թելունց (նոյեմբերի 4, 1914(1914-11-04), Խնձորեսկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1973(1973-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973)։
Կենսագրություն
Ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 4-ին, Խնձորեսկ գյուղում։ 1938 թվականիավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-1945 թվականներինմասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-1959 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսդպրոցի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1959-62- թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի, 1964-1973 թվականներին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայությանամբիոնի վարիչ։
Աշոտ Թելունցի ուսումնասիրություններըվերաբերում ենգիտության սոցիալական պրոբլոմներին։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի օրգան «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր։ Խմբագրել է Ադո Ադոյանի հանրահայտ «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» երկհատոր (1967-1970 թվականներ) գիրքը։ Տիրապետել է մի շարք օտար լեզուների, զբաղվել բնական գիտություններով։ Իր հետք է թողել խորհրդային շրջանի հայ փիլիսոփայական դպրոցի ձևավորման ու զարգացման վրա։
Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևանում։
Երկեր
- Իմացության պրոցեսի հիմնական գծերը, Երևան, 1968:
- Социальная природа науки, Ереван, 1975.
- Условия и особенности развития науки в социалистическом обществе, Ереван, 1963.
Ծանոթագրություններ
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱՇՈՏ ԹԵԼՈՒՆՑ ՄԱԹԵՎՈՍԻ»։ www.anunner.com։ Վերցված է 2018-11-29
- ↑ Ադոյան Ադո Գրիգորի (1967)։Թելունց Ա Մ, ed.։ Սիրո և ընտանիքի էվոլյուցիան =: Эволюция любви и семьи: 2 գիրք։ Երևան: Հայաստան
- ↑ Կենսագրական հանրագիտարան, հտ. 1, էջ 426 (2005)։ Ով ով է. հայեր:
Աղբյուրներ
- Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան