Ashot Madoyan
Quick Facts
Biography
Աշոտ Արմենի Մադոյան (դեկտեմբերի 19, 1932(1932-12-19), Ռազդելնայա, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2010(2010-09-11)), հայ ջերմաէներգետիկ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1985): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1993): ՌԴ վաստակավոր գյուտարար (2002): Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (1990) և Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1992) ակադեմիկոս:
Կենսագրություն
Աշոտ Մադոյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 19-ին Ռազդելնայա (Ուկրաինա) քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1939 թվականինի ընդունվել է Ռազդելնայայի № 6 միջնակարգ դպրոց, որը ոսկե մեդալով ավարտել է 1950 թվականին: 1955 թվականին ավարտել է Օդեսայի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1976-1990 թվականներին եղել է Համամիութենական ջերմատեխնիկական ինստիտուտի հարավային բաժանմունքի (Գոռլովկա, Ուկրաինա) տնօրեն, 1990-1995 թվականներին՝ Դոնի Ռոստովի էներգետիկայի էկոլոգիական հիմնախնդիրների ձեռնարկության (1995 թվականից՝ գիտահետազոտական ինստիտուտի) գլխավոր տնօրեն:
Գիտական գործունեություն
1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1983 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան, 1985 թվականին՝ «Ջերմային էլեկտրակայաններ և ջերմային կայաններ» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում:
Եղել է «Теплоэнергетика» и «Экология промышленного производства» (Մոսկվա) և «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի տեղեկագիր» (ՀՀ) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ: Աշխատանքները վերաբերում են ջէկերի շահագործման փոփոխման ռեժիմների լավարկման էներգասարքավորումների շահավետության ու հուսալիության բարձրացման, գործարկման ռեժիմների ավտոմատացման, էլեկտրակայանների մանևրայնության, հուսալիության և խնայողականության բարձրացման հարցերին:
Մահ
Մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Թաղված է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջան Չալթր գյուղում:
Պարգևներ և կոչումներ
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1985
- «Պատվո նշան» շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
- ԺՏՆՑ 5 մեդլաներ
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգև` «Ոսկե հուշամեդալով»
- «Ռուսաստանի էներգետիկայի նախարարության պատվավոր աշխատողի» պատվավոր կոչում, 1997
- Ռուսաստանի վաստակավոր ինժեներ», 2000
- «20-րդ դարի ականավոր ճարտարագետ» պատվավոր կոչում Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի տնօրենների խորհրդի կողմից
- ՌԴ վաստակավոր գյուտարար, 2002
Երկեր
- Аракелян Э.К., Мадоян А.А., Левченко Б.Л. Применение моторного режима на тепловых электростанциях.
- Мадоян ,А. А. Новая нетрадиционная экологически чистая технология газификации твердого топлива в расплаве шлака: [Пр-во электроэнергии]/А. А. Мадоян. Экология пром. пр-ва. 2002. Вып. 1. С. 39-46
- Мадоян ,А. А., Галкин А.К. Пилотная установка для парогазовой установки с газификацией угля в объеме шлака под давлением/А. А. Мадоян, А.К.Галкин:Экология пром. пр-ва. 2002. Вып. 4. С. 43-46
- Мадоян ,А. А.Маневренность тепловых электростанций и повышение экономичности угольных котлоагрегатов. Экология пром. пр-ва. 2002. Вып. 4. С. 46-49
- Мадоян ,А. А., Кобзаренко Л.Н. Исследование работы турбины К-220-4,3 ХТЗ в моторном режиме. Теплоэнергетика. 2002 . N 12. С. 29-34 ISSN/ISBN 0040-3636
- Мадоян ,А. А., Моргунова В.А. Экономические показатели энергооборудования ТЭС, работающих в нестационарных и переменных режимах. ISSN/ISBN 0040-3636
- Мадоян А.А., Аракелян Э.К., Минасян С.А. Расчет нестационарных характеристик и показателей графиков нагрузки и агрегатов ТЭС. Ереван, Изд-во "Айастан", 1989, 135 стр.
- Мадоян А.А., Шафорост Д.А., Матюшкин Д.П., Назарчук А.П. Математическая модель процессов газификации и сжигания топлива в аэрошлаковом расплаве.
- Мадоян А.А., Балтян В.Н. Энергетическая опытно-промышленная установка (ОПУ) с безотходной экологически чистой технологией сжигания угля в шлаковом расплаве как новое направление эффективного многоцелевого использования низкосортных твердых топлив // ТЭК. 2002. N 4. С.52-54
- Мадоян А.А., Базаянц Г.В. Сероулавливание на ТЭС. К.: Техника, 1992. 160 с.
- Мадоян А.А., Власик В.Ф. Вентиляция атомных электростанций. Энергоатомиздат. 1984
- Мадоян А.А., Базаянц Г.В. Сероулавливание на ТЭС. Киев.: Техника, 1992. 160 с.
- Эффективное сжигание низкосортных углей в энергетических котлах / А. А. Мадоян, В. Н. Балтян, А. Н. Гречаный, 197,[2] с. ил. 20 см, М. Энергоатомиздат 1991
- Расчет нестационарных характеристик и показателей графиков нагрузки и агрегатов ТЭС / А. А. Мадоян, Э. К. Аракелян, С. А. Минасян, 134,[1] с. ил. 21 см, Ереван Айастан 1989
- Дистанционный контроль оборудования ТЭС и АЭС / А. А. Мадоян, В. Г. Канцедалов, 199 с. ил. 21 см, М. Энергоатомиздат 1985
- Вентиляция атомных электростанций / А. А. Мадоян, В. Ф. Власик, 105 с. ил. 21 см, М. Энергоатомиздат 1984
Ծանոթագրություններ
- ↑ Ушел из жизни выдающийся ученый, академик Ашот Мадоян
- ↑ «Не стало выдающегося ученного, академика Ашота Мадояна / Новости армянской диаспоры / Miasin.Ru»։ miasin.ru։ Վերցված է 2019-04-02
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 10:
Գրականություն
- Лауреат премии имени Н. К. Байбакова [Текст] [ученый, академик, профессор, житель села Чалтырь Ашот Арменович Мадоян получил премию МТЭА (Международной топливно-энергетической ассоциации)] / В. Гадарян; фото А. Мирукяна // Заря. – 2008. – 19 апр. – № № 49-50. – С. 1.
- Котёл Мадояна - технический сюрприз на пороге XXI века // Атомная энергетика. - 2000. -№ 8 (май). - С. 13..
- Ярошенко, В. Выдающийся инженер XX века живёт в Ростове / В. Ярошенко // Жизнь. - 2001. - 28 февр. - С. 8.