peoplepill id: ashot-hovhannisyan-3
AH
Russia
1 views today
1 views this week
Ashot Hovhannisyan
Armenian pedagogue

Ashot Hovhannisyan

The basics

Quick Facts

Intro
Armenian pedagogue
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Armenian Soviet Socialist Republic, Soviet Union
Age
112 years
Education
Herzen University
The details (from wikipedia)

Biography

Աշոտ Պետրոսի Հովհաննիսյան (1913, Եղեգնաձորի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1913 թվականին, Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։ Կրթությունը ստացել է տեղի դպրոցում, 1927 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել սկզբում Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում, հետո՝ սովորել և 1932 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը։ ՀԽՍՀ լուսժողկոմատի ուղեգրով Հովհաննիսյանն սովորելու է մեկնել Լենինգրադի Մ. Ն. Պոկրովսկու (այժմ՝ Ալեքսանդր Գերցենի) անվան մանկավարժական ինստիտուտ և 1940 թվականին ավարտել է ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, կոմերիտական ուղեգրով մեկնել է Հեռավոր Արևելք՝ ուսուցչական աշխատանքի։

Աշոտը գործող բանակ է կանչվել 1942 թվականի մարտին, Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքից, որտեղ երկու տարի ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել քաղաքի երկու միջնակարգ դպրոցների բարձր դասարաններում։ Մարտական գործողություններին մասնակցել է 246-րդ դիվիզիայի 908-րդ հրաձգային գնդի կազմում, որը գործել է սկզբում Արևմտյան ռազմաճակատի Սմոլենսկի ուղղությամբ, ապա՝ Օրյոլ- Կուրսկի աղեղում, որտեղ էլ Աշոտը ծանր վիրավորվել է։ Ցուցաբերած արիության համար արժանացել է «Խիզախության համար» մեդալի։

1943 թվականի նոյեմբերի վերջին զորացրվել է և անցել ուսուցչական աշխատանքի։ Տնօրեն է աշխատել Երևանի Վ. Պ. Չայկովսկու անվան № 30 դպրոցում։ Աշխատել է նաև Երևանի կազմակերպության Սպանդարյանի շրջկոմում, ապա՝ ՀԿԿ Կենտկոմում՝որպես դպրոցական սեկտորի վարիչ։ 1950 թվականին աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական և Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտներում ռուսաց լեզվի ամբիոնում։ Եղել է ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան, այնուհետև պոլիտեխնիկական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ։ Արժանացել է պարգևների՝ «Խիզախության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, «Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքի արիության համար», «Հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով։

Երկեր

  • Երկրագործության հիմունքները։ Դասագիրք։ Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Ալեքսեյ Տոլստոյ։ ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարություն, Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1968:
  • Դասական սովետական վեպը։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի թեմայով։ Լուսավորության մնախարարությու, ՀԽՍՀ, Երևան, Հայաստան, 1974։

Պարգևներ

  • «Խիզախության համար» մեդալ
  • Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
  • «Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքի արիության համար» մեդալ
  • «Հաղթանակի 20 տարին» մեդալ
  • «Հաղթանակի 30 տարին» մեդալ

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987:
  2. Հովհաննիսյան Աշոտ Պետրոսի (1958)։ Երկրագործության հիմունքները։ Դասագիրք։ Երևան: Հայպետհրատ 
  3. Հովհաննիսյան Աշոտ Պետրոսի (1968)։ Ալեքսեյ Տոլստոյ։ Օգնություն հեռակայող ուսանողին։ ՀՍՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրություն, Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Ա. հ 
  4. Հովհաննիսյան Աշոտ Պետրոսի (1974)։ Դասական սովետական վեպը։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի թեմայով։ Լուսավորության մինիստրություն ՀՍՍՀ։ Երևան: Հայաստան 
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Ashot Hovhannisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Ashot Hovhannisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes