Ashot Babaev
Quick Facts
Biography
Աշոտ Բաբաև (Բաբայանց Արշավիր) Գրիգորի (նոյեմբերի 9, 1919(1919-11-09), Աշխաբադ, Transcaspian Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - նոյեմբերի 14, 1999(1999-11-14)), երկրաբան: Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1960): Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր նավթագործ (1964): Ուզբեկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1974):
Կենսագրություն
Աշոտ Բաբաևը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 19-ին, Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում: 1947 թվականին ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը: Երկար տարիներ Ուզբեկստանում գլխավորել է նավթի և գազի հետախուզման աշխատանքները: 1967-1969 թվականներին եղել է Եգիպտոսում նավթագազաորոնման խորհրդային մասնագետների խմբի ղեկավար:
Գրել է աշխատանքներ, որոնք վերաբերում են քարաբանության, հնաաշխարհագրության, նավթի և գազի հետախուզման հարցերին:
Մահացել է 1999 թվականի նոյեմբերի 14-ին, Տաշքենդ քաղաքում:
Պարգևներ
- «Պատվո նշան» շքանշան
- Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր նավթագործ
Երկեր
- Нефтяные и газовые месторождения. Уз. ССР, Ташкент, 1974.
- Геотектоническая история Западного Узбекистана и региональные закономерности размещения скоплений нефти и газа
- Соляно-ангидритовая формация юго-восточной части Бухаро-Хивинской области и ее роль в формировании залежей нефти и газа
- Нефть и газ в недрах земли / А. Р. Ходжаев, А. Г. Бабаев. М., 1981.
- Размещение и геогидродинамические системы нефтяных залежей Западного Узбекистана (совм. с Талиповым Сахибджан)
- Терригенная формация юрского возраста Бухаро-Хивинского региона и Юго-Западного Гиссара и ее нефте-газоносность. М. Недра, 1977г. 136с.
- Карбонатная формация юрского возраста платформенной области Узбекистана и ее нефтегазоносность. Ташкент: Фан, 1983.
Գրականություն
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.
Ծանոթագրություններ
- ↑ «Бабаев Аршавир (Ашот) Григорьевич»։ www.mining-enc.ru։ Վերցված է 2020-03-01
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, էջ 177, Երևան, 2005
- ↑ «БАБАЕВ АРШАВИР ГРИГОРЬЕВИЧ(Ученый геолог)* :: Мемориал памяти :: Мемориальное агентство по уходу за памятниками и местами захоронения в Узбекистане.»։ tashkentpamyat.ru։ Վերցված է 2020-03-01
- ↑ «Alib.ru - Автор книги: бабаев. Название: терригенная формация юрского возраста бухаро хивинского региона юго западного гиссара нефтегазоносно»։ www.alib.ru։ Վերցված է 2020-03-01
- ↑ Бабаев Ашот Григорьевич (1983)։Симоненко А. Н., ed.։ Карбонатная формация юрского возраста платформенной области Узбекистана и ее нефтегазоносность։ Ин-т геологии и разведки нефтяных и газовых месторождений Узбекской ССР։ Ташкент: Фан