Ashkhen Harutyunyan
Quick Facts
Biography
Աշխեն Քրիստափորի Հարությունյան (Տեր-Խաչատրյան, մարտի 9, 1894(1894-03-09), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1979(1979-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1951): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):
Կենսագրություն
Աշխեն Հարությունյանը ծնվել է 1894 թվականի մարտի 9 (21)-ին, Թիֆլիսում: 1923 թվականին ավարտել է Խարկովի բակտերիաբանական ինստիտուտը։ 1929-1941 թվականներին աշխատել է Երևանի անասնաբուծական ինստիտուտում, 1939-1967 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, 1967-1971 թվականներին՝ պրոֆեսոր, 1971-1974 թվականներին՝ գիտխորհրդատու։
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի հանքային պաշարների, սորբենտների, ներկանյութերի, պելոիդների և միկրոտարրերի հատկությունների ուսումնասիրությանը։ Զբաղվել է նաև միջնադարյան Հայաստանի քիմիական և տեխնոքիմիական գիտելիքների զարգացման, ներկերի ու թանաքների պատրաստման ու գործածության պատմության հարցերով։
Մահ
Աշխեն Հարությունյանը մահացել է 1979 թվականին, Երևանում:
Երկեր
- Ներկերի և թանաքների գործածությունը հին հայկական ձեռագրերում, Երևան, 1941։
- Որակական (կիսամիկրո) և քանակական (ծավալային) անալիզ, Երևան, 1959 (համահեղինակ)։
- Միկրոէլեմենտների դերը կենդանական եվ բուսական աշխարհում, Երևան, 1962, 35 էջ, տիտղթ. (Հարությունյան Ա. Ք.):
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան,1999: Հ. 3, էջ 282:
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-07-18