Asatour Sargsyan
Quick Facts
Biography
Ասատուր Աղայի Սարգսյան (հունվարի 18, 1905(1905-01-18), Կորնիձոր, Սյունիքի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 3, 1970(1970-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1957): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965):
Կենսագրություն
Ասատուր Սարգսյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 18-ին (դեկտեմբերի 11-ին), Կոռնիձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1933-1943 թվականներին՝ ՀԽՍՀ առժողկոմատի բուժվարչության պետ, 1943-1970 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ախտաբան, ֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ: 1956-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահը:
Աշխատանքները վերաբերում են որոշ մասնագիտական թունավորումների պատճառագիտության, ախտածնության և բուժման կլինիկական մահվան տևողության հարցում բարձունքային գործոնի նշանակության և այդ պայմաններում մա(սողական համակարգի, երիկամների, լյարդի և այլ օրգանների ֆունկցիոնալ վիճակի ու օրգանիզմի փոփոխական հակազդունակության (ռեակտիվություն) հարցերին:
Մահ
Ասատուր Սարգսյանը մահացել է 1970 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 407: