Arusyak Tamrazyan
Quick Facts
Biography
Արուսյակ Հրաչյայի Թամրազյան (հոկտեմբերի 30, 1980(1980-10-30), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, երգեհոնահար։ Արվեստագիտության թեկնածու (2016 թվական)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը (1998 թվական, դասատու՝ Ս. Սարաջյան), Երևանի պետական երաժշտագիտության (2003 թվական) և երգեհոնի (2005 թվական, Ալիսա Ադամյանի դասարան) բաժինները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2011 թվական, ղեկավար՝ Աննա Ասատրյան)։
2004–2009 թվականներին հատուկ ծրագրով աշխատել է երեխաների հետ, հանդես եկել երգեհոնային մենահամերգներով, հրատարակել էսսեներ, հեքիաթների ժողովածու (2009 թվական)։
2005 թվականից՝ Մատենադարանի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի գիտաշխատող։ Ուսումնասիրության ոլորտները՝ հայ միջնադարյան արվեստի տեսություն, գեղագիտություն, խորհրդաբանակաև մեկնողական համակարգ (մասնավորապես՝ նորպլատոնական գեղագիտ-իմացաբանական կատեգորիաները և միջնադարյան արվեստի տեսությունը), համապարփակ խորհրդաբանության արտացոլումը երաժշտության վերապրման և տեսության մեջ, խազագրություն, երաժշտածիսական Մանրուսման ձեռագրեր, Հովհաննես Պլուզ Երզնկացու, Ներսես Լամբրոնացու մեկնությունները, Գրիգոր Նարեկացու խորհրդաբանության որոշ հատկանիշներ։
2021 թվականին եղել է Ցյուրիխի համալսարանի Ցյուրիխի անտիկ ուսումնասիրությունների կենտրոնի կրթաթոշակակիր։
Երկեր
- Էսսեներ և ուսումնասիրություններ, Ե., 2013:
- Գրիգոր Նարեկացուն վերագրվող "Մեկնութիւն "Ո՞վ է դա"-ի" երկը։ Արուսյակ Թամրազյան։ Նաիրի, 2019։