Artjom Grigorjants
Quick Facts
Biography
Արտեմ Նիկոլայի Գրիգորյանց (սեպտեմբերի 27, 1916(1916-09-27), Տեմրյուկ, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 29, 2002(2002-04-29), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ջերմաէներգետիկ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Տեմրյուկ (Կրասնոդարի երկրամասում) քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1947 թվականից աշխատում է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման մինիստրությունում, 1967 թվականից՝ գլխավոր վարչության պետ։ 1950-1958 թվականները եղել է աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանի զլխավոր ինժիները։ Զբաղվում էր նոր տիպի ատոմային հզորությունների ստեղծման, գործարկման և շահագործման տեխնիկական ու կազմակերպական հարցերով։ Բելոյարսկի Ի․ Վ․ Կուրչատովի անվան ատոմային էլեկտրակայանի ստեղծմանը մասնակցելու համար 1970 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 228)։ |