Artem Aghajanov
Quick Facts
Biography
Արտեմ Պետրոսի Աղաջանով (մայիսի 15, 1913(1913-05-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1989(1989-08-29), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի երաժշտագետ, մանկավարժ։
Կենսագրություն
Արտեմ Աղաջանովը ծնվել է 1913 թվականի մայիսի 15-ին, Մոսկվա քաղաքում։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի բանֆակը, 1939 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիան՝ Ս. Ի. Սպոսոբինի, Լ. Ա. Մաազելի դասարաններ։ Սովորելու տարիներին դասավանդել է նույն կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1393 թվականից կոնսերվատորիայում։ 1948-1951 թվականնեին եղել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոխտնօրեն, միաժամանակ, 1939-1941 թվականին՝ ԽՍՀՄ ռադիոպետկոմի երաժշտական բաժնի գլխավոր խմբագիր։ Նրա սաներից է եղել Առնո Բաբաջանյանը։
1950 թվականին արժանացել է Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 1952 թվականին՝ արվեստագիտության թեկնածու, 1987 թվականին՝ պրոֆեսորի։
Հեղինակ է «Սոլֆեջոյի դասընթաց» (1965, 1974, 1985) ուսումնական ձեռնարկի, սիմֆոնիկ, խմբերգերի, կամերային երկերի, կինոյի և թատրոնի երաժշտությունների, մշակել է հայկական, ուզբեկական, թուրքմենական ժողովրդական երգեր։
Արժանացել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի։
Որդին կոմպոզիտոր, դաշնակահար է, ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Ս. Բալասանյանի, Ն. Ն. Սիդելնիկովի դասարաններ) և դաշնամուրի (Վ. Վ. Գոռնոստաևայի դասարան) բաժինները։ Գրել է սիմֆոնիկ գործեր։
Գրականություն
- Сборник двухголосных диктантов из музыкальной литературы, [ноты], М., 1947; Русские народные музыкальные инструменты, М., 1949;