peoplepill id: artak-zakaryan
AZ
Armenia
1 views today
1 views this week
Artak Zakaryan
Politician

Artak Zakaryan

The basics

Quick Facts

Intro
Politician
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
50 years
Education
Yerevan State University
Public Administration Academy of Armenia
Awards
Mkhitar Gosh Medal
 
Garegin Nzhdeh medal
 
The details (from wikipedia)

Biography

Արտակ Բորիսի Զաքարյան (նոյեմբերի 1, 1974(1974-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի մայիսի 8-ը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2012-2017 թվականներին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ:

Կրթություն

  • 1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետը, 2000 թ.՝ ՀՀ պետական կառավարման դպրոցը: Մաթեմատիկոս, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ: 
  • Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005 թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006 թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007 թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007 թթ., Երևան, ՀՀ): 

Աշխատանքային գործունեություն

  • 1999-2001 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ: 
  • 2001-2003 թթ.՝ ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ: 
  • 2003-2006 թթ՝ ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար:
  • 2005 թ.-ից ՀՀԿ խորհրդի անդամ է: 
  • 2006 թ.՝ ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար: 
  • 2007-2008 թթ.՝ ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու: 
  • 2008 թ.՝ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: 
  • 2008-2009 թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար: 
  • 2009 թ.՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 
  • 28.10.2009-31.05.2012 թթ.` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 
  • ՀԿ խորհրդի անդամ:
  • 2011-2015 թթ.՝ ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:
  • 2012 թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
  • 31.05.2012-18.05.2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
  • 2012-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար: 
  • 2015-2017 թթ.՝ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: 
  • ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ: 
  • ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:
  • ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար:
  • ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ:
  • 2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
  • 2018 թ. մայիսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Գիտամանկավարժական գործունեություն

  • 2004 - 2009 թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն:
  • 2009 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
  • 2012 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է: 
  • Գիտական մի շարք հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: 

Հասարակական գործունեություն

  • 2002-2008 թթ. եղել է «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ:
  • 2008 թվականից «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ է: 

Քաղաքական գործունեություն

  • 2009-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
  • 28.10.2009-31.05.2012 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
  • 2011 թ. մայիսին «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական Վեհաժողովի հիմնադիր նիստում ընտրվել է Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ 2012 թվականից՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է: 
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ
  • 2015 թ. մարտից Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ է:
  • 2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2018 թ․ հրաժարական է տվել։
  • 2018 թ․ առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Սակայան չի ընտրվել։

Պարգևներ

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006)։
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ (2008)։
  • ԼՂՀ «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալ (2009)։
  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ (2009)։
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ (2011)։
  • ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (2012)։
  • Մխիթար Գոշի մեդալ (2015)
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգիր( 2015թ.)

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նախորդող
{{{Նախորդող}}}
2017 թվականի մայիսի 18-ից` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
Արտակ Զաքարյան

{{{Տարիներ}}}
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերություններիմշտական հանձնաժողովի նախագահներ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերություններիմշտական հանձնաժողովի նախագահներ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Artak Zakaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Artak Zakaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes