Arshavir Tatevyan
Quick Facts
Biography
Արշավիր Շավարշի Տաթևյան (փետրվարի 1, 1909(1909-02-01) - ապրիլի 8, 1971(1971-04-08)), հայ խորհրդային աստղագետ-գեոդեզիստ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1968)։
Գրիգոր Տաթևյանի եղբայրը։
1934 թ. ավարտել է Մոսկվայի գեոդեզիական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է Մոսկվայի մետրոպոլիտենի շինարարությունում։ 1940-1969 թվականներին եղել է Գեոդեզիայի, աերոհանույթի և քարտեզագրության կենտրոնական ԳՀԻ-ի տնօրեն, 1969 թվականից՝ նույն ինստիտուտի բարձրագույն գեոդեզիայի և կիրառական աստղագիտության լաբորատորիայի վարիչ։ 1937 թվականից դասախոսել է Մոսկվայի գեոդեզիական ինստիտուտում։ Աշխատությունները վերաբերում են բարձրագույն գեոդեզիայի աստղագիտական-գեոդեզիական ցանցի գնահատման հարցերին։ Տաթևյանի գեոդեզիական հենարանային ցանցի կառուցման մասին հետազոտությունները կարևոր դեր են խաղացել ԽՍՀՄ-ում գեոդեզիական հիմնական աշխատանքների կազմավորման համար գիտական հետազոտությունների զարգացման գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։