Arshavir Kirakosyan
Quick Facts
Biography
Արշավիր (Արշալույս, Արշո) Սիմոնի Կիրակոսյան (1940, նոյեմբերի 24, Ստեփանավան - 2016, մայիսի 14), հայ նկարիչ, խեցեգործ։
Կենսագրություն
Արշավիր Կիրակոսյանը ծնվել է 1940 թվականին, Ստեփանավանում։ Նկարել սկսել է 7 տարեկանից։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստի խեցեգործության բաժինը։ 1975-1977 թվականներին դասավանդել է նկարչություն Էրեբունու Պիոներ պալատում, 1993 -2011 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանում: 1982 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Հոլանդիա և այլն)։
Գործունեություն
Նկարահանվել է «Քրմուհին» և «Պատմության 36 պահապանները» ֆիլմերում (մարմնավորել է Մեսրոպ Մաշտոցին)։ Ստեղծագործում է գեղանկարչության, գրաֆիկայի, կերամիկայի և քանդակագործության ժանրերում։ Խեցեգործական աշխատանքներ՝
- «Ժամանակ», հարթաքանդակ, շամոտ, ջնարակ, 1986
- «Թռիչք», հարթաքանդակ, շամոտ, ջնարակ, 1988
- «Անի» բոլորաքանդակ, 1985, Սարդարապատի ազգագրական թանգարան
- «Մուսաներ» մոնումենտալ հարթաքանդակներ, 1986, Ջերմուկի առողջարան
- «Կոմպոզիցիա», հարթաքանդակ, 1987
- «Էրեբունի»
Գունանկարներ՝
- «Աստղիկ», 1983
- «Ինքնանկար», 2003
Գրաֆիկական գործեր՝
- «Պատշգամբում», 1984
- «Հանգիստ», 1986
- «Լողացող կանայք», 1986
Գեղարվեստական ձևավորումներ
- Ջերմուկի «Արարատ» առողջարանի գեղարվեստական ձևավորում, 1982
- Եղվարդի հիվանդանոցի կերամիկական ձևավորում, 1984
- Նորքի «Էրեբունի» գործարանի ֆոյեի կերամիկական ձևավորում, 1985
- Զեյթունի մանկապարտեզի գեղարվեստական ձևավորում, 1986-1987
- Բերդ քաղաքի «Կուլտուրայի տան» ձևավորում, 1987
- Հին Նորքի Գիտահետազոտական ինստիտուտի ձևավորում, 1987
Անհատական ցուցահանդեսներ
- Երևան, 1978, 1986, 1988, 2011
- Պլովդիվ, 1986
Ծանոթագրություններ
- ↑ Մահացել է գեղանկարիչ Արշոն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Արշավիր Կիրակոսյան. Իմ նկարները խթանում են ազատությունը, փոխըմբռնումն ու համերաշխությունը