Arshavir Ghazaryan
Quick Facts
Biography
Արշավիր Պետրոսի Ղազարյան (մայիսի 22, 1896(1896-05-22), Օլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա - հունվարի 21, 1981(1981-01-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան: Բժշկական գիտությունների թեկնածու (1945): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1950): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան (1955-1975):
Կենսագրություն
Արշավիր Ղազարյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի (մայիս) 22 (4)-ին, Օլթի (Կարսի մարզ) քաղաքում: 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1938-1952 թվականներին եղել է Լենինականի սանիտարահամաճարակաբան, կայանի գլխավոր բժիշկ, 1953-1955 թվականներին՝համաճարակաբան: 1955-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբանը:
Աշխատանքները վերաբերում են ուղեղապատյանաբորբի, աղիքային սուր վարակիչ հիվանդությունների, դիֆթերիայի, սալմոնելոզի, վիրուսային լյարդաբորբի կլինկային, համաճարակաբանությանն ու կանխարգելմանը:
Պարգևներ
- ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1951):
- Լենինի շքանշան (1954) :
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: