Arsen Subashiev
Quick Facts
Biography
Արսեն Վահանի Սուբաշիև (հոկտեմբերի 24, 1943(1943-10-24), Պրոկոպևսկ, Ռուսաստան), խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986):
Վահան Սուբաշիևի որդին:
Կենսագրություն
Արսեն Սուբաշիևը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 24-ին, Պրոկոպևսկ (ՌԴ Կեմերովայի մարզ) քաղաքում: 1965 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1965): 1966-1977 թվականներին աշխատել է Լենինգրադի ֆիզտեխնիկական, 1977 թվականից՝ պոլիտեխնիկական (1986 թվականից՝ պրոֆեսոր) ինստիտուտներում:
Աշխատանքները վերաբերում են տեղային և քվազիտեղային տատանումներով բյուրեղների օպտիկական հատկությունների ուսումնասիրմանը: Հետազոտել է մետաղներում և ուժեղ լեգիրված կիսահաղորդիչներում լույսի կոմբինացված ցրման, կիսահաղորդիչներում՝ էլեկտրոնախոռոչային կաթիլների երևույթները: Զբաղվում է քվանտային հորերի և բյուրեղային գերցանցերի գոտիական կառուցվածքի տեսական հետազոտությամբ: Հեղինակ է ուսումնամեթոդական ձեռնարկների:
Անդամակցություն
«Կիսահաղորդիչների ֆիզիկա և տեխնիկա» հանդեսի գիտական խորհրդի անդամ և պատասխանատու քարտուղար (1995):
Երկեր
- Самоорганизация в полупроводниках: Неравновесные фазовые переходы в полупроводниках, обусловленные генерационно-рекомбинационными процессами / Э. Шелль ; Пер. с англ. под ред. Б. М. Ашкинадзе, А. В. Субашиева. Москва, Мир , 1991.
- Пространственная симметрия и оптические свойства твердых тел / Дж. Бирман ; Пер. с англ. И. П. Ипатовой и А. В. Субашиева, Под ред. К. К. Ребане. Москва, Мир , 1978.
- Туннельные явления в твердых телах: Пер. с англ. / Под ред. Э. Бурштейна и С. Лундквиста ; Пер. с англ. И. П. Ипатовой и др.: Под ред. В. И. Переля. Москва: Мир, 1973, 421 с.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 506:
- ↑ Шелль Экехард, Ашкинадзе Б. М., Սուբաշիև Արսեն Վահանի (1991)։ Самоорганизация в полупроводниках: Неравновесные фазовые переходы в полупроводниках, обусловленные генерационно-рекомбинационными процессами։ Москва: Мир։ ISBN 9785030018942
- ↑ Бирман Дж (1978)։Ребане К. К., ed.։ Пространственная симметрия и оптические свойства твердых тел։ Москва: Мир
- ↑ Սուբաշիև Արսեն Վահանի, Бурштейн Э., Лундквист С. և այլք:, eds. (1973)։ Туннельные явления в твердых телах: Пер. с англ։ Москва: Мир