Arsen Kyorizyan
Quick Facts
Biography
Արսեն Կյորկիզյան (1887 կամ 1886, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1977, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ։ Ավարտել է ամերիկյան Անատոլիա կոլեջը, ապա սովորել Բեռլինի Աստվածաբանական համալսարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Կովկասում. Բաքվում հայերեն է դասավանդել հայ որբերին, Երևանում աշխատել է գաղթականների օգնության ամերիկյան կոմիտեում։ 1923 թվականից ապրել է ԱՄՆ-ում, եղել կրոնական գործիչ։ Գրել է «Վասպուրականի հերոսամարտը. 1915 ապրիլ 7—1915 մայիս 7» (1965), «Մեր ազգային գոյապայքարը թրքական մեծ եղեռնի յոթ տարիներուն — 1915—1922» (արժանացել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին) և «Պավղիկյան թոնդրակեցիներու շարժումը հայ առաքելական եկեղեցվո մեջ...» (1970) պատմական ուսումնասիրությունները։