peoplepill id: arpine-hovhannisyan-1
AH
Russia Armenia
1 views today
1 views this week
Arpine Hovhannisyan
Armenian artist, painter

Arpine Hovhannisyan

The basics

Quick Facts

Intro
Armenian artist, painter
Work field
Gender
Female
Place of birth
Vanadzor, Lori Region, Armenia
Age
42 years
Education
Vanadzor State University
Vanadzor, Lori Region, Armenia
The details (from wikipedia)

Biography

Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ), օգոստոսի 29, 1982(1982-08-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2012), ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ (2018):

Կենսագրություն

Ծնվել է 1982 թվականի օգոստոսի 29 -ին Կիրովականում (Վանաձոր)։

  • 1999 թվականին, գերազանց առաջադիմությամբ, ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը,
  • 1999 թվականին՝ Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գեղանկարչության խմբակը` ուսանելով գեղանկարիչ Փափագ Ալոյանի խմբում,
  • 2004 թվականին՝ ՎՊՄԻ ֆիզ.-մաթ․ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։
  • 2006 թվականից աշխատում է Վանաձորի կերպարվեստի թանգարանում` որպես վերականգնող նկարիչ։
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Վանաձորի կերպարվեստի թանգարանում կազմակերպված Art+Feminism խմբագրաթոնի ժամանակ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը Տեր Վահան քահանա Ազարյանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը ամուսնու՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)ի հետ
Նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը և նկարչուհի Կարինե Մանուկյանը
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը բանաստեղծուհի Սոնա Վանի և նկարիչ Փափագ Ալոյանի հետ
նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը դերաասան Վրույր Հարությունյանի և նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

Ցուցահանդեսներ

  • 2004 թվականից մասնակցում է համաքաղաքային բոլոր ցուցահանդեսներին, Վանաձոր
  • 2005 թվականից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, Երևան, Վանաձոր
  • 2009 թվականի հոկտեմբերի 1 –ին ունեցել է անհատական ցուցահանդես Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում` շուրջ 50 տարաբնույթ աշխատանքներով (գեղանկար, գրաֆիկա, կոլաժ և քարե ու ապակե կոմպոզիցիաներ)։
  • 2010 թվականին՝ վանաձորցի մի շարք նկարիչների հետ միասին՝ հինգ աշխատանքով, ցուցադրվել է նաև Ռուսաստանի Դաշնության հինգ տարբեր քաղաքներում։
  • 2021 թ. –ի մարտի 5 -ից ապրիլի 4 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա
  • 2022 թ. –ի մարտի 4 -ից 30 -ը, «Коллегиум» ամենամյա միջազգային ցուցահանդես, Օրշա քաղաքի պատկերասրահ, Վիտեբսկի մարզ, Բելառուսիա

Նկարչուհու աշխատանքները համալրում են Հայաստանի և արտերկրի մի շարք անհատական հավաքածուներ, իսկ աշխատանքներից երկուսը գտնվում են Վանաձորի կերպարվեստի թանգարանի հավաքածուում՝ մշտական ցուցադրության մեջ։

Անդամակցություն

  • Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, 2012։
  • ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ, 2018։
  • Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, 2004։

Պարգևներ

Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի։

Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասին

Բարձրյալը նրան պարգևել է նվիրվածության և պատասխանատվության մեծ զգացում։ ԵՒ պարգևն այդ նրան ուղեկցում է ամեն քայլափոխի։ Աշխատանքի մեջ լրջամիտ ու տրամաբանված է, միևնույն ժամանակ՝ զգացմունքային ու համբերատար։ Նրա ստեղծագործություններում գիծը լակոնիկ է ու իմաստավորված, գույնը՝ զգայական ու հարմոնիկ հեղինակի հոգու տվայտանքներին։ Նա արդեն 10 տարուց ավելի, ուսումնասիրելով նաև այլ թանգարանների փորձն ու նվաճումները՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեծ պատասխանատվությամբ կատարում է վերականգնողական նրբագույն ու ծանր աշխատանքը։

:

...Այս հրաշք աղջկա համար աշխարհի կենտրոնն սկսվում է հենց հարազատ օջախից, որտեղ նա ապրում և արարում է ջերմ մթնոլորտում։ ԵՒ իսկապես, ցանկացած հայ արվեստագետի համար աշխարհի կենտրոնն իր արարելու վայրն է...

Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ)

  • Հայաստանի նկարիչների միություն - ՀՀ նկարիչների միության 80 -ամյակին նվիրված պատկերագիրք, էջ. 262, Երևան, 2012:
  • Գագիկ Աղաբաբյան - «Մուսաների ծառաները», էջ 246, Վանաձոր «Սիմ տպագրատուն», 2013:
  • Վանաձորի կերպարվեստի թանգարան «Գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ արվեստ» - ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ՝ նվիրված Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյակին, էջ 109, Երևան, 2014:
  • «Գույներ և տարիներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 40 -ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսի ալբոմ, էջ 33, 2014։
  • «Կանչ»՝ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամների ստեղծագործություններ - էջ 29, Երևան, 2016:
  • Գագիկ Քարհանյան - «Կիրովական (ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ ՉՔՆԱՂ ԼՈՌԻ)», գիրք 4, էջ 109, Երևան, «ԱՍՈՂԻԿ» 2017:
  • Հայաստանի նկարիչների միություն - ՀՀ նկարիչների միության 85 -ամյակին նվիրված պատկերագիրք, էջ 203, Երևան, 2017:
  • Համայնապատկեր (հանդես) #74 - էջ (30 - 31), Գլենդել, ԱՄՆ, 2017:
  • Վանաձորի կերպարվեստի թանգարան - պատկերագիրք, էջ 16, 17, 18,19, 20, 21, 2018:
  • «Արահետ» բազմաբնույթ պարբերական # 15 - էջ (46 - 47), Երևան, «ֆենոմեն» 2019:
  • «Լոռու մարզ» մարզային լրագիր #49 - էջ 3, հունվարի 28, Վանաձոր, 2006:
  • «Լոռու մարզ» մարզային լրագիր թիվ 15, - էջ 2, մարտի 2, Վանաձոր, 2011:
  • «Առավոտ» օրաթերթ, 21 ապրիլի, Երևան, 2012:
  • «Վանաձորյան Խճանկար» - (Արփինե Հովհաննիսյանի նկարներով օրացույցներ), հունվար, Վանաձոր, «Սիմ» 2013 :
  • «Փաստ» օրաթերթ - 15 մայիսի, Երևան, 2019:
  • «Չմարող գույներ» - Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 45 -ամյակին նվիրված հանրապետական ցուցահանդեսի պատկերագիրք, 2019:
  • «… ՈՐՊԵՍ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՐ՝ ՀՐԵՇՏԱԿ, ՈՎ ՀՆԱԶԱՆԴՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ», հուլիսի, 2019:
  • «Առավոտ» օրաթերթ, 7-ը նոյեմբերի, Երևան, 2020:
  • «Լոռու մարզ» մարզային լրագիր թիվ 18, - էջ 3, մարտի 10, Վանաձոր, 2021:
  • «ԱՐԱՀԵՏ ԱԿՈՒՄԲ» -ի «ԱԼՄԱՆԱԽ #1» - ՖԲ «ԱՐԱՀԵՏ ԱԿՈՒՄԲ» -ի անդամների գրական-գեղարվեստական գործերի ընտրանի, էջ (210 - 213), հունվարի 31, Երևան, «ֆենոմեն» 2021, ակումբի ադմինիստրատոր և գրքի հրատ. խմբագիր, «ԱՐԱՀԵՏ» պարբերականի գլխավոր խմբագիր, «ՖԵՆՈՄԵՆ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Միքայել Միրիջանյան

Արտաքին հղումներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Arpine Hovhannisyan

Basics

Introduction

Կենսագրություն

Ցուցահանդեսներ

Անդամակցություն

Պարգևներ

Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասին

Լրացուցիչ աղբյուրներ (գրքեր և հոդվածներ)

Արտաքին հղումներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Arpine Hovhannisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Arpine Hovhannisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes